Օրենքի նախագիծը վերաբերում է ցեմենտի ներմուծմանն Իրանի Իսլամական Հանրապետությունից: ԻԻՀ-ում էներգակիրները բավականին էժան են, իսկ վերջին շրջանում արդեն իրանական մանաթը նույնպես արժեզրկվում է, ինչի հետեւանքով նկատվում է ցեմենտի ինքնարժեքի անկում: Այդ պատճառով այն հակամրցակցային է դառնում Հայաստանի ցեմենտ արտադրողների համար, ինչի հետեւանքով 2024 թվականին Հայաստանում արտադրվող ցեմենտի քանակը ներմուծման հաշվին բավականին կրճատվել է: Հաշվարկ ենք արել, եւ ինքնարժեքների համահարթեցման նպատակով առաջարկում ենք պետական տուրքի 200-ապատիկը դարձնել 800-ապատիկ, որպեսզի կարողանանք պաշտպանել ներքին արտադրողին: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը՝ մայիսի 26-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում եւ քննարկել հատուկ ընթացակարգով՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումն իրականացնել նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться