Հայաստանում ստվերային եկամուտները կազմում են 200-300 միլիարդ դրամ. ՊԵԿ նախագահ

22 մայիսի 2025 | Տեսչական մարմիններ | Цитата

Այս պահին տարբեր գնահատականներով Հայաստանի տնտեսությունում առկա են 2-3 տոկոսի չափով ստվերային եկամուտներ, որոնք դրամային արտահայտությամբ կազմում են մոտ 200-300 միլիարդ դրամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Նա նշեց, որ խոսքը այն ստվերային եկամուտների մասին է, թե որքան հարկ պետք է հավաքվեր՝ ըստ օրենսդրության, բայց չի հավաքվել։

Ըստ ՊԵԿ նախագահի՝ ստվերային տնտեսության ընդհանուր ծավալը՝ ըստ տարբեր գնահատականների, կազմում է ՀՆԱ-ի մոտ 20-22 տոկոսը։

«Եթե մի քանի տարի առաջ այն կազմում էր ՀՆԱ-ի 35-40 տոկոսը, ապա այժմ տարբեր գնահատականներով այն գտնվում է 20 տոկոսի շրջանակում»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանում ստվերային տնտեսության ծավալը կրկնակի կրճատվել է։ 

ՊԵԿ-ը նաև նշեց, որ ստվերի ծավալը ոլորտային կտրվածքով առավել մեծ է առևտրի և շինարարության ոլորտներում։

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեսչական մարմիններ
• Երևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը• Ապրանքների տեղեկատվության հայաֆիկացում՝ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգում• Հուլիսի 1-ից որոշ ծառայություններ շրջանառության հարկի դաշտից կանցնեն հարկման ընդհանուր համակարգ. ՊԵԿ• Առևտրական գործունեության մասով շրջանառության հարկի հաշվարկման փոփոխության արդյունքում փաստաթղթավորված ծախսերի շնորհիվ ավելի քիչ հարկ վճարելու հնարավորություն է ստեղծվել• ՊԵԿ-ը բացահայտել է ներմուծման և իրացման փուլերում 142 միլիոն դրամի հարկերից խուսափելու դեպք• ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք• Հաշվարկային փաստաթղթերում ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը կդառնա պարտադիր․ սահմանվել են ժամկետներ• ՊԵԿ-ը բացահայտել է խաղատան կողմից 4.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք• Մաքսային մարմինն արտահանման գործընթացը հունիսի 1-ից կսպասարկի շուրջօրյա` 24/7 ռեժիմով

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն