Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ

20 մայիսի 2025 | Ազգային ժողով | Цитата

Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի 2-րդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 20-ի նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Օրենքի նախագիծն ընդունվելուց հետո հանցանք կատարած անձը կպատժվի տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»,- մանրամասն ներկայացնելով սահմանվող տուգանքները՝ ասել է Արմեն Մկրտչյանը: Նա նշել է, որ օրենքի նախագծի ընդունումից հետո դատական պրակտիկայում առավել մեծ հնարավորություններ կստեղծվեն նշված հանցատեսակի քննության ընթացքում նոր հանցագործություններ կատարելը կանխելու նպատակով կալանավորումը՝ որպես խափանման միջոց կիրառելու համար:

Ըստ հիմնական զեկուցողի՝ վերջին հինգ տարում գողություններն ընդհանուր հանցագործությունների հանցակազմում նվազել են 19,5 տոկոսով: Այդուհանդերձ, տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների մասնաբաժինը, ըստ էության, չի փոփոխվել:

Առաջարկվող լրացումներով տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ, որը կզսպի ներկայում լայն տարածում ստացած հանցատեսակի աճը:

Արմեն Մկրտչյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ գողությունների բացահայտելիության քանակի նվազման վերաբերյալ:

Հարակից զեկուցող Տրդատ Սարգսյանը ներկայացրել է գլխադասային՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:

Ելույթներում պատգամավորները կարեւորել են նմանատիպ կարգավորումների սահմանումն ու օրենսդրական նախաձեռնության ընդունումը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ազգային ժողով
• Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը• Արտահերթ նստաշրջանում քննարկվել է վարկային համաձայնագրի վավերացման հարցը• Քննարկվել է «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ-ում Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը• Օրենսդրական բարեփոխման արդյունքում կնվազեն արհեստական խցանումների առաջացման ռիսկերը• Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի նախագծին• Օրենսդրական առաջարկ՝ ուղղված վթարի հետեւանքով ստեղծված խցանումների բեռնաթափմանը• Ակնկալվում է բարելավել տրանսպորտային միջոցները վարձույթով եւ լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրը• Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին• Ներկայացվել է ՊԵԿ-ի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն