ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

15 մայիսի 2025 | Հայտարարություններ | Цитата

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2025 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ, որի ընդհանուր բյուջեն կազմում է 200,000,000 ( երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամ:

«Գաղափարի փուլ» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի և (կամ) ծառայության գաղափարը կամ նախատիպը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը: Դրամական հատկացման բյուջեի առավելագույն չափը կազմում է 200,000,000 (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամ, որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած ընկերությունների միջև (յուրաքանչյուրին՝ մինչև 5,000,000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ):

Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող կազմակերպություններին ներկայացվող պահանջները սահմանված են հրավերով։

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` armeps (www.armeps.am) համակարգի միջոցով (www.armeps.am համակարգի օգտագործման ուղեցույց) մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 33-րդ օրվա ժամը 16:00 (16.06.2025), հետևյալ հղումով՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=11223111

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 590 075, 010 590 174, 010 590 124, հեռախոսահամարներով կամ գրել  grants2023@hti.am էլ. փոստին:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Հայտարարություններ
• Միջազգային բաց մրցույթ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի շինաշխատանքների տեխհսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար• Հայտարարություն• Մթերքի սպանդանոցային ծագումը հաստատող փաստաթղթի առկայության պահանջն այսօրվանից մտել է ուժի մեջ• Էկոնոմիկայի նախարարությունը՝ ի գիտություն ներմուծում իրականացնող տնտեսվարողների• Հայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով• Կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի» մեջ• Թարմացվել է սահմանափակումների ոչ ենթակա ապրանքատեսակների ցանկը• Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններՖինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ• Կաթնամթերքի վաճառքի նոր կարգ՝ ապրիլի 27-ից

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն