Դատարանների անհավանական թվով որոշումներ չեն հասնում վերջնական փուլ և ձգձգվում են, այս գործերը վերաբերում են մինչև 1 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ գույքին։ Այս մասին մայիսի 6-ին Հայաստանի խորհրդարանի նիստում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Նրա կարծիքով՝ կայացվում են անտրամաբանական որոշումներ, օրինակ՝ որ անձի սեփականությունը կարող է օգտագործվել նաև երրորդ անձի կողմից։ Նա նշեց, որ եթե նման դեպքերն արհեստականորեն հետաձգվում են, ապա դա լուրջ վնաս է հասցնում պետությանը։ «Բացի այդ, մյուսների մոտ տպավորություն է ստեղծվում, որ նրանք նույնպես կարող են խուսափել պատժից։ Սա շատ կարևոր հարց է պետության զարգացման տեսանկյունից», - հավելեց Սուքիասյանը։
Բարձրագույն դատական խորհրդի պաշտոնի թեկնածու Արմենուհի Հարությունյանը պատասխանեց, որ երկրում գործում է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը, որը թական դրական փոփոխություններ է կատարում տնտեսական վեճերի ոլորտում՝ կրճատելով նման գործերի քննարկման ժամկետները և սա շատ մեծ ձեռքբերում է Հայաստանի, դատական համակարգի, բիզնես ոլորտի գործընկերների համար:
NEWS.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться