Զեղծարարությունների միջոցով վարկերի ձևակերպումից տուժածների վարկային պարտավորությունները ներկայում սառեցված են. ԿԲ նախագահ

Վարկային պրոդուկտների հետ կապված խնդիրների բախված և զեղծարարության զոհ դարձած մարդկանց վարկերն այս պահի դրությամբ սառեցված են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 6-ի ասուլիսում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Այս պահի դրությամբ, իմ ունեցած տեղեկատվությամբ, այն մարդիկ, ովքեր վարկային պրոդուկտների հետ կապված խնդիր են ունեցել ու զեղծարարության զոհ են դարձել՝ այդ մարդկանց վարկերը սառեցված են: Տարբեր բանկերում՝ տարբեր ժամկետներով: Եթե չեմ սխալվում՝ բանկ կա 2, բանկ կա՝ 5 տարով՝ կախված նրանից, թե քրեական գործերն ինչ ընթացք կունենան և այլն: Սառեցրել են, որպեսզի հավելյալ ներվ չմտնի այս հարաբերություններում»,- նշեց Գալստյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ կենտրոնական բանկը ներկայում քննարկում է նույնականացման որոշ պահանջների խստացման հարցը: Մասնավորապես՝ առցանց վարկերի տրամադրման համար՝ բանկային խարդախության դեմ պայքարի համատեքստում:

«Քննարկումները շարունակվում են: Հանձնառություն ենք ստանձնել ուսումնասիրել բոլոր դրվագները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում: Դա բավականին մեծ ռեսուրս է պահանջում, որովհետև ամեն գործ յուրահատուկ է: Ուստի պետք է գործերը նայենք, փորձենք դրանք համախմբել: Եթե խնդիրը պրոդուկտի մեջ է՝ արձագանքենք դրան: Եթե կարգավորման մեջ է՝ արձագանքենք դրան: Եթե խնդիրը մարդու կողմից անփութության պատճառով ստեղծված իրավիճակն է՝ այդտեղ այնքան էլ զորեղ չենք: Դրա մասին մեր վերահսկողության ղեկավարը հայտնել է այն մարդկանց, ովքեր, ցավոք, տուժել են այդ ամենից»,- հայտնեց ԿԲ նախագահը:

Նա հավելեց, որ ԿԲ-ն բանկերին հորդորել է գտնել լուծման ճանապարհ, որն, ըստ Մ. Գալստյանի՝ նման իրավիճակի արդյունքում ձևավորված բոլոր վարկային պարտավորությունների սառեցումն է այս պահին:

ԿԲ նախագահը գտնում է, որ գլոբալ առումով կարևոր է գտնել լուծման արդյունավետ տարբերակ, քանի որ ցանկացած ծայրահեղ միջոց կարող է վատ արդյունքի հանգեցնել:

Գալստյանը տեղեկացրեց նաև, որ իրենց տվյալներով՝ զեղծարարությամբ ձևակերպված վարկերը կազմում են ընդհանուր վարկային պորտֆելի պարտավորությունների չափի 0.1 տոկոսը: Բոլոր դեպքերում խնդիրն առնչվում է ֆիզիկական անձանց:

Նա գտնում է, որ խնդրի լուծումը բարդացնում է այն հանգամանքը, որ անընդհատ նոր պրոդուկտներ են ստեղծվում, որոնց իրական ժամանակի ռեժիմով անընդհատ հետևելը պարզապես անհնար է: Առավել ևս, որ, ըստ Գալստյանի, Կենտրոնական բանկը չունի մեծ թվով աշխատողներ:

Միևնույն ժամանակ, ԿԲ նախագահը հայտնեց, որ հիմա խորքային ստուգումներ են իրականացվում 3-4 բանկերում:          
armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Ստվերային իրավիճակը՝ աշխատողների գրանցման և աշխատավարձերի հայտարարման, 2018-ից հետո նվազել է. Վահե Հովհաննիսյան• Շատ հավակնոտ ծրագիր ենք ներկայացրել, որով պլանավորում ենք մինչև 2030-ը դեֆիցիտն իջեցնել մինչև 1 տոկոսի. Վահե Հովհաննիսյան• Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցության մի քանի տարբերակներ ենք քննարկել. Մարտին Գալստյան• Հայաստանում մասնավոր աշխատավարձերի աճի տեմպերի դանդաղում է նկատվում. Մարտին Գալստյան• ԱԶԲ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրում կընդգրկվեն Դալմայի այգիներում անտառապուրակ ստեղծելու էսքիզը և նախագիծը• Փոքր և միջին ձեռնարկությունների հարկման համակարգը վերափոխելու գաղափարներ ունենք. Վահե Հովհաննիսյան• Թոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացման հնարավորությունը պարզ կլինի հուլիսից մեկնարկող քննարկումների արդյունքում. Վահե Հովհաննիսյան• «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» ՏԿ-ն ուժի մեջ է մտնելու 2026-ի հունվարի 1-ից• Իջևանում կձևավորվեն ինտենսիվ այգեգործական կլաստերներ․ ծրագիրը կառնչվի ավելի քան 300 տնամերձ հողամասի

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն