«Խաղային արտադրանքի հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից, որպես խաղային գործունեությունը և օպերատորի գործունեությունը վերահսկող մարմին, խաղային արտադրանքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու հետ կապված հարաբերությունները, այսինքն` կապահովվի Օրենքի կիրարկումը:

Նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԽԱՂԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՐԳՈՎ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1․ Կարգավորման ենթակա խնդիրը․

«Խաղային արտադրանքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին N 859-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 28-րդ կետով։

2․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի N 859-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 28-րդ կետով նախատեսված է ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Խաղային արտադրանքի հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն արգելվում է խաղային գործունեության կազմակերպումն առանց Օրենքով սահմանված լիցենզիայի։  

Օրենքի 52-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Վերահսկող մարմինը Օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ առանց լիցենզիայի խաղային գործունեության կազմակերպման դեպք հայտնաբերելու դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցի կիրառման հետ միաժամանակ իրականացնում է նաև խաղային արտադրանքի բռնագրավում։ Բռնագրավման դեպքում խաղային արտադրանքը Վերահսկող մարմնի ընդունած` բռնագրավման վերաբերյալ որոշման հիման վրա հարկադիր կարգով անհատույց վերցվում է որպես պետական սեփականություն: Խաղային արտադրանքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու կարգը սահմանում է Կառավարությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել Նախագծով կարգավորել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից, որպես խաղային գործունեությունը և օպերատորի գործունեությունը վերահսկող մարմին, խաղային արտադրանքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու հետ կապված հարաբերությունները:   

3․ Առաջարկվող կարգավորման բնույթը․

Նախատեսվում է ընդունել Նախագիծը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը:

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից։

5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծն ուղղակիորեն կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։

6․ Նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից, որպես խաղային գործունեությունը և օպերատորի գործունեությունը վերահսկող մարմին, խաղային արտադրանքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու հետ կապված հարաբերությունները, այսինքն` կապահովվի Օրենքի կիրարկումը:

7․ Այլ տեղեկություններ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Իրավական ակտերի նախագծեր
• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2070-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• Սպանդանոցների կողմից խոշոր եղջերավոր կենդանիների գնումներ իրականացնող տնտեսավարողներին հնարավորություն կտրվի օգտվելու բյուջետային երաշխիքի գործիքից• «Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը սահմանելու մասին»• Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1485-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին• ՀՀ ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին• «Հայաստանի Հանրապետության կառավարություն 2021 թվականի հունիսի 21-ի N 895-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ• «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծ• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ• Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1288-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն