Լիոնից ժամանած ֆրանսիացի գործարարները Պապոյանի հետ հանդիպմանը ՀՀ-ում ներդրումներ կատարելու հետաքրքրություն են հայտնել

Մայիսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքից Հայաստան ժամանած մեկ տասնյակից ավելի գործարարներից կազմված պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում ֆրանսիացի գործարարները ներկայացրել են իրենց գործունեության ոլորտները, հետաքրքրություն հայտնել Հայաստանում ներդրումներ իրականացնելու, ինչպես նաև փոխշահավետ գործակցություն ձևավորելու վերաբերյալ։

 Նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային քաղաքականությունը, ներդրումներին նպաստող օրենսդրական դաշտն ու բիզնեսին աջակցող գործիքակազմը. «Հայաստանն ընթանում է տնտեսության դիվերսիֆիկացման և ռազմավարական մի շարք ոլորտների զարգացման ճանապարհով։ Մեր առաջնահերթություններից է խթանել օտարերկրյա ներդրումները՝ ձևավորելով առավել նպաստավոր, ճկուն և կանխատեսելի գործարար միջավայր։ Մենք շահագրգռված ենք սերտ համագործակցությամբ՝ հատկապես ֆրանսիացի գործընկերների հետ, և պատրաստ ենք քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ծրագրերի իրագործման հնարավորությունները»,- նշել է նախարարը։

Հանդիպմանը մասնակցել են նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Էդգար Զաքարյանը, Լիլյա Սիրականյանը և Նարեկ Հովակիմյանը։

Պատվիրակության այցը նախաձեռնվել էր Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) կողմից։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Ստվերային իրավիճակը՝ աշխատողների գրանցման և աշխատավարձերի հայտարարման, 2018-ից հետո նվազել է. Վահե Հովհաննիսյան• Շատ հավակնոտ ծրագիր ենք ներկայացրել, որով պլանավորում ենք մինչև 2030-ը դեֆիցիտն իջեցնել մինչև 1 տոկոսի. Վահե Հովհաննիսյան• Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցության մի քանի տարբերակներ ենք քննարկել. Մարտին Գալստյան• Հայաստանում մասնավոր աշխատավարձերի աճի տեմպերի դանդաղում է նկատվում. Մարտին Գալստյան• ԱԶԲ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրում կընդգրկվեն Դալմայի այգիներում անտառապուրակ ստեղծելու էսքիզը և նախագիծը• Փոքր և միջին ձեռնարկությունների հարկման համակարգը վերափոխելու գաղափարներ ունենք. Վահե Հովհաննիսյան• Թոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացման հնարավորությունը պարզ կլինի հուլիսից մեկնարկող քննարկումների արդյունքում. Վահե Հովհաննիսյան• «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» ՏԿ-ն ուժի մեջ է մտնելու 2026-ի հունվարի 1-ից• Իջևանում կձևավորվեն ինտենսիվ այգեգործական կլաստերներ․ ծրագիրը կառնչվի ավելի քան 300 տնամերձ հողամասի

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն