Հայաստանի արտաքին պարտքը 2010 թվականից ի վեր աճել է 2.6 անգամ. Եվրասիական տնտեսական հանձնաժողով

ԵԱՏՄ արտաքին պարտքը 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, նվազել է 26 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ 4.9%-ով։ Բելառուսում պարտքը նվազել է 4.4%-ով, իսկ Ռուսաստանում՝ 8.8%-ով։ Մյուս անդամ պետություններում պարտքն աճել է (Հայաստանում՝ 4.7%-ով, Ղազախստանում՝ 0.7%-ով, Ղրղզստանում՝ 12.8%-ով): Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցում։

Արտաքին պարտքի ճյուղային կառուցվածքում ամենամեծ նվազումը նկատվել է Բելառուսում՝ բանկային ոլորտում (22.8%-ով), իսկ Ռուսաստանում՝ միջընկերությունների վարկավորման (30.4%-ով): Պարտքի ամենամեծ աճը նկատվել է Հայաստանում և Ղազախստանում՝ բանկային ոլորտում (համապատասխանաբար՝ 16.7%-ով և 17.2%-ով), իսկ Ղրղզստանում՝ մյուս ոլորտներում (41.4%-ով):

Բացարձակ թվով, 2010 թվականից ի վեր, Հայաստանի արտաքին պարտքը աճել է 2.6 անգամ։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Փաշինյանն ու Ալեքսանդր Թիմանը քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր• ՌԴ-ն նախատեսում է մինչև 2028 թվականը արդիականացնել ՀՀ գազային համակարգը, իսկ մինչև 2038 թվականը՝ երկաթուղային ցանցը• Նոր որոշում. Հայաստանը` որպես դոնոր, Ասիական զարգացման հիմնադրամին կվճարի 1 մլն դոլար• Քննարկվել են ԱՄՆ-ի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները• Հայաստանը և Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փորձնական ծրագիր կանցկացնեն• Հայաստանը և Ռուսաստանը քննարկում են ծաղիկների արտահանմանն առնչվող խնդիրը• Սլովակիայի վարչապետը Հայաստանին առաջարկել է միավորել ուժերը միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության համար• Վարչապետը կարևորում է ՄԱԿ-ի տարբեր մարմինների հետ փոխգործակցության շարունակական զարգացումը• Շուտով իրանական ընկերությունը Արմավիրում կգործարկի ամրանների արտադրություն. Դեսպան Մեհդի Սոբհանի

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն