Առաջարկվող փոփոխությամբ կդյուրացվի երկու երկրների միջեւ ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը

30 ապրիլի 2025 | Ազգային ժողով | Цитата

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է 2006 թվականին ստորագրված «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում են միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումների ոլորտը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում:

Քննարկվել է ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Երկու երկրների միջեւ բեռնափոխադրումների իրականացման ոլորտում առկա է խնդիր՝ կապված ճանապարհային եւ բնապահպանական հարկերի գանձման օրենսդրական կարգավորումների հետ: «ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրների հետ մենք ունենք հետեւյալ հարկային ռեժիմը՝ փոխադրողները բեռնափոխադրում իրականացնելիս երկրների միջեւ ազատվում են տրանսպորտային միջոցի օգտագործումից բխող հարկերից, տուրքերից եւ վճարներից, բացառությամբ այն տուրքերից եւ վճարներից, որոնք ոչ խտրական սկզբունքով գանձվում են նաեւ տվյալ երկրի փոխադրողներից: Արձանագրությամբ առաջարկվում է Ղազախստանի Հանրապետության հետ եւս նման ռեժիմ կիրառել»,- ասել է Արմեն Սիմոնյանը՝ հավելելով, որ արձանագրությունը, որ մշակվել եւ փոխհամաձայնացվել է գործընկեր երկրի համապատասխան մարմինների հետ, ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 15-ին:

Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով բեռնափոխադրումների՝ ԵԱՏՄ շրջանակում սահմանված կարգավորումներին:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ազգային ժողով
• Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին• Ներկայացվել է ՊԵԿ-ի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը• Հանձնաժողովը քննարկել ու դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագծերին• ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թ. պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ. Մխիթար Հայրապետյան• ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ցեմենտի ներքին շուկան և տեղական արտադրությունը պաշտպանելուն ուղղված օրենքի նախագիծը• Քննարկվել են «Գնումների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները• Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված ներքին արտադրողի պաշտպանությանը• Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ• Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն