Հանձնաժողովը քննարկել ու մերժել է հարկային փոփոխությունների չեղարկմանը վերաբերող կոլեկտիվ հանրագրով ներկայացված առաջարկությունները

30 ապրիլի 2025 | Ազգային ժողով | Цитата

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ի նիստում քննարկել է ««ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից կոլեկտիվ հանրագրով ներկայացված՝ «ՀՀ ԱԺ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ 340-Ն եւ 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-285-Ն օրենքներն ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաեւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (Կ-960-11.11.2024-ՏՀ-011/1) օրենքի նախագիծն երկրորդ ընթերցմամբ չընդունելու մասին» առաջարկությունների հիմնավորվածության վերաբերյալ»» եզրակացության նախագիծը:

Հանրագրով առաջարկվում է վերացնել փոքր բիզնեսի համար սահմանված վատթարացնող հարկային փոփոխությունները, ինչպես նաեւ չընդունել հաշվապահական եւ իրավաբանական ծառայությունների մասով հարկային բեռ ավելացնող դրույթները: Ամբողջական փաստաթղթի հղումը՝ այստեղ:

ՓՄՁ ասոցիացիայի կառավարման խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը խոսել է ՓՄՁ ոլորտում առաջացած խնդիրներից, անընդունելի համարել տարվա կեսից վատթարացնող նորմ ընդունելը: Առաջարկվում է այս տարվա հունվարի մեկից ուժի մեջ մտած դրույթները չեղարկել: Հակոբ Ավագյանը կարեւորել է ազդեցության գնահատումը եւ այս հարցում համագործակցելու պատրաստակամություն հայտնել:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը եւս մեկ անգամ փաստել է՝ Կառավարության նպատակը ՓՄՁ-ների համար հարկային բեռն ավելացնելը չի եղել, այլ՝ բոլորի համար հավասար պայմաններ ապահովելը: Պատգամավորի խոսքով մինչ վերոնշյալ կարգավորումներն ընդունելը՝ այս հարցը բազմիցս տարբեր ձեւաչափերով քննարկվել է ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Հանձնաժողովի փոխնախագահի խոսքով այս պահին անիրատեսական է չեղարկել մի քանի ամիս առաջ ուժի մեջ մտած կարգավորումը, որը մանրամասն քննարկվել եւ ընդունվել է ու դրա վերաբերյալ ներկայացված հակափաստարկներ չկան:

Քննարկմանը մասնակցել են Ֆինանսների նախարարության, Հաշվապահների ու Իրավաբանների ասոցիացիաների, Գործատուների միության ներկայացուցիչներ:

Հանձնաժողովականները քվեարկությամբ մերժել են կոլեկտիվ հանրագրով ներկայացված առաջարկությունները:

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ազգային ժողով
• Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին• Ներկայացվել է ՊԵԿ-ի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը• Հանձնաժողովը քննարկել ու դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագծերին• ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թ. պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ. Մխիթար Հայրապետյան• ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ցեմենտի ներքին շուկան և տեղական արտադրությունը պաշտպանելուն ուղղված օրենքի նախագիծը• Քննարկվել են «Գնումների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները• Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված ներքին արտադրողի պաշտպանությանը• Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ• Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն