Կկառուցվի շուրջ 27,1 կմ երկարությամբ ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը

30 ապրիլի 2025 | Կառավարության նիստ | Цитата

Կառավարությունը հավանություն է տվել 2025 թ. մարտի 18-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ հերթի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ըստ 3 ենթահատվածների՝ Հյուսիսային ենթահատված, Բարգուշատի թունելի ենթահատված, Հարավային ենթահատված: Ըստ նախարարի համաձայնագիրը վերաբերում է Հյուսիսային ենթահատվածին, որի ընդհանուր արժեքը 335 մլն եվրո է, որից 236-ը համաֆինանսավորվելու է Ասիական զարգացման բանկի հետ, այս համաձայնագրի շրջանակներում: Համաձայնագրի շրջանակում կառուցվելու է կլիմային և աղետներին դիմակայուն շուրջ 27,1 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը (որը կհասնի շուրջ 100 կմ/ժ), կբարձրացվի երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։ Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը և տուրիզմի զարգացմանը: Արդյունքում՝ 1,5-2 ժամ կկրճատի այս ճանապարհահատվածի տևողությունը: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2033թ․ նոյեմբերին:

Անդրադառնալով որոշմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին 1 ամսվա ընթացքում եղել է Մեղրիում ու Թալինում և ունի զգացողություն, որ Հյուսիս-հարավ ճանապարհը շատ արագ տեմպով ընթանում է. «Ես զգացողություն ունեմ, որ Հյուսիս-հարավի հետ կապված մեր պլաններն արդեն գոնե 70-80 տոկոսով առարկայական են դառնում, և արդեն իսկ ունենք շանս՝ լրջագույն և վերջնական իրագործման փուլ մտնելու»:

Ի պատասխան ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է՝ եթե մինչև այս տարվա վերջ մրցույթի արդյունքում կարողանան կապալառու ներգրավել, ապա Քաջարանից հետո ընկած թունելի և ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները ևս կամբողջանան իրենց համար նախատեսված 7 տարվա ժամկետում:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Կառավարության նիստ
• Կիրականացվեն արոտավայրերի բարելավմանը, ինտենսիվ, այդ թվում տոհմային անասնաբուծության զարգացմանն ուղղված ծրագրեր• Սահմանվել է բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության մեկ միասնական ձև• Հաստատվել է Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը• Կիրականացվի Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը• Միջազգային համագործակցություն. OIML և BIPM անդամակցությունը կբարձրացնի Հայաստանի միջազգային վարկանիշը տեխնիկական ոլորտում• Թոքաբանության ազգային կենտրոնը կմիացվի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին• Կապահովվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման ծրագրի պատշաճ իրականացումը• Կլուծվեն անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շրջանակում իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները• Կխթանվի մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող սև մետաղների վերամշակումը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն