Ռուսաստանն ու Հայաստանը մինչև 2020թ.–ը տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել

Ռուսաստանն ու Հայաստանը մինչև 2020թ.–ը տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրելՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 1-ին մինչև 2020թ.–ն ընկած ժամանակահատվածը երկու երկրների երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագիր են ստորագրել։

«Մենք հետևում ենք հայ–ռուսական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը։ Աճում է առևտրաշրջանառությունը, Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանման ծավալը վերջին երկու տարիներին ավելացել է ավելի քան 20 տոկոսով»,– ստորագրման արարողությունից հետո ասել է Սարգսյանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսական և հայկական կողմերը երեքշաբթի նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15–րդ նիստի արձանագրություն են ստորագրել։ Ըստ Սոկոլովի, այդ նիստի ընթացքում հիմնականում քննարկվել են բոլոր համատեղ նախագծերը, որոնք իրականացվում են ներկա պահին։ Մասնավորապես նիստի մասնակիցները քննարկել են Հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետների երկարաձգման նախագիծը, ինչպես նաև քննարկել են Հայաստանում ՄՊՀ–ի մասնաճյուղը շուտով բացելու հնարավորությունը։

«Մեր հանձնաժողովի աշխատանքի շրջանակում մենք ավանդաբար, կառուցողական կերպով քննարկել ենք բոլոր ներկայացված հարցերը»,– նշել է Սոկոլովը։

Սարգսյանն իր հերթին նշել է, որ Ռուսաստանին և Հայաստանին «համախմբում է համատեղ ապագայի ընդհանուր տեսությունը»։ Նա ավելացրել է, որ Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման շրջանակում, որի հետ հանրապետությունը ընդհանուր սահմաններ չունի, ներկա պահին արդեն մեխանիզմ է ձևավորվել, որը թույլ է տալիս նվազագույնի հասցնել համապատասխան ծախսերը։

«Մաքսային միության շրջանակում արդեն որոշակի գործիք է ստեղծվել, որը թույլ է տալիս կտրուկ նվազեցնել բոլոր տրանզակցիոն ծախսերը, որոնք առկա են այն պատճառով, որ մենք ընդհանուր սահմաններ չունենք»,– ասել է ՀՀ վարչապետը։

Պաշտոնյան ավելացրել է, որ Մաքսային միության կազմում Հայաստանի անդամակցության նկատմամբ իր անձնական դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել։ «Այդ առումով իմ դիրքորոշումը չի փոխվել։ Այն միշտ համահունչ է եղել Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարության դիրքորոշման հետ»,– նշել է նա։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին• Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն