Ակբա Լիզինգը բացառիկ առաջարկներ է ներկայացնում Leasing Expo 2025-ին

22 ապրիլի 2025 | Հայտարարություններ | Цитата

Leasing Expo 2025-ի «Հիմնական գործընկեր» Ակբա Լիզինգը էքսպոյին ներկայացնում է շահավետ ու գործընկերային հատուկ առաջարկներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ակբա Լիզինգից, առաջարկները բոլոր ոլորտների համար են՝ գյուղատնտեսական ու շինարարական տեխնիկայից մինչև սարքավորումներ ու տրանսպորտային միջոցներ: 

Լիզինգ էքսպոն արդեն 3-րդ տարին  մեկ տեղում է հավաքում  պետական, մասնավոր և միջազգային հատվածների առանցքային դերակատարներին, որոնք կարևորում են լիզինգի դերը տնտեսության զարգացման գործում։ 

«Վերջին 5 տարիների ընթացքում  աճ ենք արձանագրել գրեթե բոլոր կարևոր ցուցանիշներում,  և այսօր Ակբա Լիզինգը, լինելով շուկայի բացարձակ առաջատարը, բնականաբար, չէր կարող անմասն մնալ Leasing Expo 2025-ին մասնակցելուց։ Այստեղ մենք «Հիմնական գործընկեր» ենք և էքսպոյի շրջանակում  մեր մատակարարների հետ ներկայացնում ենք բացառիկ  առաջարկներ, որոնք այլ հավասար պայմաններում երբևէ չեն եղել Հայաստանում»,– նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը։ 

«Ակբա Լիզինգի պորտֆելի և ընդհանուր ծրագրերի հանրագումարը կազմում է ավելի քան  120 մլրդ ՀՀ դրամ, մենք վարկային կազմակերպությունների շրջանում առաջին հարկատուն ենք, սակայն երբեք մեր նպատակը միայն ֆինանսավորումը չի եղել․ մենք եղել ու մնում ենք վստահելի, երկարաժամկետ գործընկեր անկախ կազմակերպության չափից ու ոլորտից»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրենի տեղակալ Սարգիս Սարգսյանը։ 

«Շատ ուրախ ենք կրկին տեսնել Ակբա Լիզինգին այս ցուցահանդեսին՝  որպես «Հիմնական գործընկեր»։ Լիզինգային պորտֆելով  ամենախոշորն է Ակբա Լիզինգը, և մեզ համար, որպես ցուցահանդեսի կազմակերպիչ, առանցքային ու կարևոր է նրա ներկայությունը։ Դուք տեսնում եք, թե ինչ տաղավարով ու հզոր առաջարկներով է ներկայացել ու բարձրացրել ցուցահանդեսի մակարդակը»,– նշել է Big Projects ընկերության մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար Դիանա Հարոյանը։   

Վերջին հինգ տարիների ընթացքում ընկերությունը դարձել է տնտեսության իրական շարժիչ ուժերից մեկը՝ շուրջ 220 միլիարդ ՀՀ դրամ ուղղելով փոքր, միջին և խոշոր բիզնեսների կայուն զարգացմանը։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

 Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Հայտարարություններ
• Մթերքի սպանդանոցային ծագումը հաստատող փաստաթղթի առկայության պահանջն այսօրվանից մտել է ուժի մեջ• Էկոնոմիկայի նախարարությունը՝ ի գիտություն ներմուծում իրականացնող տնտեսվարողների• ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ• Հայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով• Կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի» մեջ• Թարմացվել է սահմանափակումների ոչ ենթակա ապրանքատեսակների ցանկը• Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններՖինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ• Կաթնամթերքի վաճառքի նոր կարգ՝ ապրիլի 27-ից• Փորձագետի թափուր հաստիք՝ ապրանքագիտական փորձաքննություններ իրականացնող բաժնում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն