ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրության դեպք

22 ապրիլի 2025 | Տեսչական մարմիններ | Цитата

Հայաստանի բնակչությանը կասկածելի արտադրության ալկոհոլային արտադրանքից զերծ պահելու, դրանց ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու ու կանխելու, ինչպես նաև օրինական դաշտում գործող տնտեսվարողների շահերը պաշտպանելու նպատակով, ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը պարբերաբար ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

ՊԵԿ ներքին անվտանգության վարչություն տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում` նախկինում գործող ալկոհոլային խմիչքների արտադրական տարածքում, իրականացվում է ալկոհոլային խմիչքների քողարկված արտադրություն։ Օպերատիվ տեղեկությունը փոխանցվել է Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն:

Կեղծ օղիներ արտադրելու և իրացնելու փաստերը բացահայտելու նպատակով ձեռնարկվել են համատեղ համալիր լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Հսկիչ գնման արդյունքում ձեռք է բերվել ակցիզային դրոշմանիշերով կամ հսկիչ`  նույնականացման նշաններով չդրոշմավորված 0․7 լ տարողությամբ 10 շիշ ակնհայտ կեղծ օղի։ 

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հետազոտվել է նշված տարածքը, որի արդյունքում հայտնաբերվել են օղու արտադրության կազմակերպման համար նախատեսված սարքավորումներ, տարբեր տնտեսվարողների պիտակներով օղու դատարկ շշեր, խցաններ, ինքնաշեն ֆիլտրեր, տարբեր տարաներով սպիրտային հեղուկներ, 1 տոննա տարողությամբ չժանգոտվող պողպատյա տարա, որը  լցված է եղել սպիրտանման հեղուկով։ Հայտնաբերվել է նաև ակցիզային դրոշմանիշերով կամ հսկիչ նույնականացման նշաններով չդրոշմավորված տարբեր անվանումներով 82 շիշ օղի։

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն, օղիների արտադրությունը հանդիսանում է ծանուցման ենթակա գործունեություն և արտադրողը պարտավոր է օղիների արտադրության համար ներկայացնել ծանուցում՝ վճարելով նաև տարեկան պետական տուրք։

Պարզվել է, որ նշված հասցեում օղու արտադրությունն իրականացվել է առանց ծանուցման՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս։

Ձեռքբերված տեղեկություններով կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ և առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ Քրեական Օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ կեղծ ալկոհոլային խմիչքների ապօրինի արտադրության  և իրացման գործունեություն իրականացնելուց:  

Հիշեցնենք, որ անհայտ ծագում ունեցող կեղծ ալկոհոլային խմիչքների ձեռքբերումից խուսափելու նպատակով քաղաքացիները կարող են օգտվել հսկիչ նույնականացման նշանների սկանավորման  «E-MARK» բջջային հավելվածից՝ այդ կերպ զերծ մնալով վտանգավոր հետևանքներից։   

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեսչական մարմիններ
• ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք• Հաշվարկային փաստաթղթերում ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը կդառնա պարտադիր․ սահմանվել են ժամկետներ• ՊԵԿ-ը բացահայտել է խաղատան կողմից 4.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք• Մաքսային մարմինն արտահանման գործընթացը հունիսի 1-ից կսպասարկի շուրջօրյա` 24/7 ռեժիմով• Հայաստանում ստվերային եկամուտները կազմում են 200-300 միլիարդ դրամ. ՊԵԿ նախագահ• Ինչ փոփոխություններ են կատարվել սոցիալական ծախսի փոխհատուցման գործընթացում• Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններՖինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ• ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ 4 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք• 2025 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն