Նախագծով առաջարկվում է լավարկել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի մի շարք կարգավորումներ, որոշներն էլ՝ համապատասխանեցնել գործող օրենսդրությանը: Այս մասին ասել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը` խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:
Փոխնախարարը նշել է, որ, մասնավորապես, առաջարկվում է օրենսգրքի բովանդակությունը համապատասխանեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով գործող քրեական վարույթին վերաբերելի եզրույթաբանությանը, ինչպես նաեւ նախատեսել, որ վարչական մարմինը վարչական տույժ կարող է նշանակել ոչ թե դատական մարմինների քրեական վարույթի համապատասխան գործողությունների իրականացման, այլ՝ դրանց մասին տեղեկանալու պահից: Զեկուցողի խոսքով առաջարկվում է որպես զանցանք դիտարկել ոչ թե տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը, այլ՝ այդպիսի սարքավորումներ տեղադրած վիճակում տրանսպորտային միջոցներ վարելը: Նախատեսվում է որպես զանցանք դիտարկել ոչ թե առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր եւ (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը, այլ՝ այդ սարքավորումները տեղադրված վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ սարքավորումները շարժման ընթացքում օգտագործելը:
Արմեն Մկրտչյանը նշել է, որ համարժեք պատասխանատվություն է նախատեսվում նաեւ այլ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու համար:
Առաջարկվում է նաեւ խստացնել առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու վերաբերյալ տույժը:
Օրենքի նախագծով նախատեսվում է մի շարք վարչական տույժեր նշանակելու իրավասություններ ոստիկանության տիրույթից տեղափոխել ՆԳ նախարարության տիրույթ:
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը հարակից զեկույցում ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Հարցը քննարկվել է ապրիլի 17-ի ԱԺ նիստում:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться