ՏԿԵ փոխնախարարը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցչի տեղակալի հետ քննարկել է համագործակցության հետ կապված հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը հյուրընկալել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի պատվիրակությանը ծրագրի ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:
 
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով կողմերի միջև սերտ համագործակցությունը և իրականացվող լայնածավալ աշխատանքները։
 
Կոնստանտին Սոկուլսկին երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել ՀՀ ՏԿԵ նախարարության հետ համագործակցության կարևորությունը, որի շնորհիվ մաս են կազմել Հայաստանի համայնքների դիմադրողականության բարձրացմանը և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված միջոցառումներին։
 
Հանդիպման ընթացքում ներկայացվել են «Կայուն համայնքներ», «Աջակցություն ԼՂ-ից տեղահանվածներին և Հայաստանի համայնքներին», «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում /LEAD» ծրագրերի շրջանակներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները, ամփոփվել արդյունքները։ Մասնավորապես՝ LEAD ծրագրի շրջանակներում Լոռու և Տավուշի մարզերում ստեղծվել են նոր աշխատատեղեր, «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում վերանորոգվեն են դպրոցներ, մանկապարտեզներ, տեղադրվել են արևային կայաններ ու ջրատաքացուցիչներ, մի շարք համայնքներում անցկացվել են փողոցային լուսավորության ցանցեր և այլն։
 
Քննարկվել են նաև համագործակցության հետ կապված այլ հարցեր։
 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մասատո Կանդան վերահաստատել է ԱԶԲ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու ՀՀ-ի զարգացման առաջնահերթություններին• Վիեննայում կկայանա ՀՀ-Ավստրիա առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստը• Գևորգ Պապոյանը և Լևան Դավիթաշվիլին քննարկել են տնտեսության ոլորտում Հայաստանի և Վրաստանի համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր• Կարևորվել է Հայաստանի և ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի միջև շարունակական համագործակցությունը• Պատրաստ ենք ներդրումներ իրականացնել էներգետիկ և տրանսպորտի ենթակառուցվածքներում. Ֆերնանդես Դուարտեն՝ Խուդաթյանին• ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը նպաստելու է Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանը• Հայաստանի արտաքին պարտքը 2010 թվականից ի վեր աճել է 2.6 անգամ. Եվրասիական տնտեսական հանձնաժողով• Վարչապետ Փաշինյանը և Միխեիլ Կավելաշվիլին քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող հարցեր• Հայաստանն ու Ռուսաստանը գյուղմթերքների փոխադրման թափանցիկության ապահովման հարցեր են քննարկել

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն