
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է միասնական մոտեցում ձևավորել Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշումներով ապրանքների ներմուծման հանդեպ ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումը իրականացնելու ժամանակ։
Նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման ընթացակարգերը սահմանվում են առանձին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, որոնք որոշ դեպքերում տարբերվում են միմյանցից և չեն համապատասխանում Եվրասիական տնտեսական միության իրավական ակտերին։
Վերոնշյալ որոշումներով սահմանված բաշխման ընթացակարգի առանձնահատկություններով պայմանավորված՝ միասնական մոտեցման բացակայությունը դժվարություններ է առաջացնում ինչպես գործարար միջավայրի, այդպես էլ սահմանափակման գործընթացում ներգրավված պետական՝ այդ թվում լիազոր, մարմինների համար։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հարցի կարգավորման նպատակով մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման միասնական ընթացակարգ, որը կարող է օգտագործվել բոլոր տեսակի ապրանքների համար։
«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը թույլ կտա միասնական ընթացակարգ ունենալ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով առանձին ապրանքների ներմուծման հանդեպ ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումը իրականացնելու դեպքերում։ Անհրաժեշտության դեպքերում հնարավոր է ընթացակարգում որոշակի առանձնահատկություններ սահմանել համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշումներով։
Կարը սահմանում է «պատմական» և «ոչ պատմական» գնորդներ հասկացություններ և նախատեսում է ներմուծողների նշված շրջանակների համար առանձին ապրանքների թույլատրելի ծավալի բաշխումը իրականացնել տարբերակված եղանակներով։
3․ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Սակագնային կարգավորման ոլորտի քաղաքականություն
4․ Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է միասնական մոտեցում ձևավորել Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշումներով ապրանքների ներմուծման հանդեպ ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումը իրականացնելու ժամանակ։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021 – 2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից, ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026թթ. Ծրագրի «2. Տնտեսություն» բաժնի դրույթներից, մասնավորապես՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է Եվրասիական տնտեսական միության հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնում և խորացում բոլոր հնարավոր ոլորտներով և ուղղություններով։ Հայաստանի Հանրապետության համար եվրասիական ինտեգրումն առաջնային ուղղություններից մեկն է, որը թույլ է տալիս բարելավել բիզնեսի համար տնտեսվարման պայմանները, ընդլայնել համագործակցությունն ավանդական գործընկերների հետ և ստեղծել նոր հարթակներ տնտեսական ներուժի իրագործման համար:
7․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
8․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться