
«Հայաստանի Հանրապետության կառավարություն 2021 թվականի հունիսի 21-ի N 895-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է Կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 895-Ն որոշման մեջ լրացնել նաև համապատասխան լիազոր մարմնից Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ներկայացնելու պահանջ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«_»_________ 2025 թվականի N __ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 21-ի «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 895-Ն որոշման հավելվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-ին ենթակետով.
«2.1) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք.»:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться