Քննարկվել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագիծը

14 ապրիլի 2025 | Ազգային ժողով | Цитата

«Կրիպտոակտիվների մասին» օրենքը մայր օրենք է, որը սկիզբ է դնելու կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանը: Այս մասին ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն ասել է՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 14-ի արտահերթ նիստում ներկայացնելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագիծը եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Զեկուցողի խոսքով նախաձեռնության նպատակը ոչ թե որեւէ տեխնոլոգիայի, այլ ֆինանսական ծառայությունների կարգավորումն է:  Օրենքի նախագիծը մշակելու ընթացքում Կենտրոնական բանկը հիմնվել է ԵՄ փորձի վրա՝ հաշվի առնելով, որ Հայաստանում արժեթղթերի կարգավորման ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը նման է ԵՄ օրենսդրությանը:

ԿԲ նախագահի տեղակալը նշել է, որ «Կրիպտոակտիվների մասին» նոր օրենքի նախագծով կարգավորվում են այն ակտիվներն ու ծառայությունները, որոնք գործող օրենսդրությամբ չեն կարգավորվում:  Ըստ օրենքի՝ Հայաստանում առաջարկվում է իրականացնել կրիպտոակտիվներով հետեւյալ ծառայությունները. առեւտրային հարթակի գործարկում, ակտիվին կցված թոքենների (stablecoins) առաջարկ կրիպտոակտիվների պահառություն, իր հաշվին կրիպտոակտիվների առուվաճառք (փոխանակում), հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առուվաճառք, կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում եւ հաղորդում, կրիպտոակտիվների տեղաբաշխում, կրիպտոակտիվների փաթեթի կառավարում, խորհրդատվություն, կրիպտոակտիվների փոխանցում: Ծառայությունները կարող են մատուցել միայն այն իրավաբանական անձինք, որոնք ՀՀ կենտրոնական բանկի կողմից կստանան համապատասխան լիցենզիա: Ծառայությունների մատուցման համար սահմանված են մի շարք, այդ թվում՝ մուտքի եւ կապիտալի նվազագույն չափի պահանջներ: Սահմանվում են նաեւ հաճախորդներին պատկանող միջոցների պաշտպանության հաշվետվողականության, կիրպտոակտիվների շուկայի չարաշահումների կանխարգելմանն ուղղված պահանջներ: Մասնավորապես, հաճախորդի միջոցները չեն կարող բռնագանձվել կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձի պարտքերի դիմաց, կրիպտոակտիվներով ծառայություն մատուցողն էլ չի կարող իր հաճախորդների միջոցներն օգտագործել իր շահերի համար:

Օրենքի նախագծով կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձինք պետք է վարեն առանձնացված հաշվառում՝ յուրաքանչյուր հաճախորդի, ինչպես նաեւ իրենց միջոցների համար: Նրանք նաեւ պարբերաբար հաշվետվություն են ներկայացնելու ԿԲ-ին եւ իրենց հաճախորդներին:

Զեկուցողը պատասխանել է նաեւ պատգամավորների՝ վճարումների գործարքին, էլեկտրոնային փողին, էլեկտրոնային դրամապանակի ծառայության մատուցմանը, լիցենզիայի տրամադրմանը, կրիպտոակտիվներին, կիբեռանվտանգությանը վերաբերող հարցերին:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն առաջարկել է մինչեւ օրենքի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել նաեւ աշխատանքային քննարկում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկվող հարցին: Առաջարկվել է օրենսդրական փաթեթն ընդգրկել առաջիկա ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ազգային ժողով
• Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները• Առաջարկվող փոփոխությամբ կդյուրացվի երկու երկրների միջեւ ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը• Հանձնաժողովը քննարկել ու մերժել է հարկային փոփոխությունների չեղարկմանը վերաբերող կոլեկտիվ հանրագրով ներկայացված առաջարկությունները• Առաջարկվում է արգելք սահմանել ՀՀ սահմանային անցակետերում, հյուրանոցային տնտեսության օբյեկտներում շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան կամ խաղասրահի կամ վիճակախաղի գովազդի տեղադրման համար• «Արգելոց» բառն առաջարկվում է փոխարինել «հնավայր» եզրույթով• Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը• Լրացումներ ու փոփոխություն ՀՀ աշխատանքային օրենսգրքում• Առաջարկվում է երկարաձգել օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը• Առաջարկվում է բարձրացնել վարչական իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետությունը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն