Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. Կոտայքի մարզում կառուցված ջերմատունը կընդլայնի գործունեությունը

10 ապրիլի 2025 | Կառավարության նիստ | Цитата

Կառավարության որոշումներով «Էպսիլոն ինվեսթ» և «Պրիմառոսա» ՍՊԸ-ները գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

«Էպսիլոն ինվեսթ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել գուլպաների, ներքնաշորի, կտորի և հագուստի արտադրության համար՝ իրականացնելով 935 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 4 աշխատատեղ 105 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2028 թվականը աշխատատեղերի թվաքանակը նախատեսվում է հասցնել մինչև 24-ի՝ 125 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 935 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 46.7 մլն դրամ։

«Պրիմառոսա» Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցել է 1,3 հա ունեցող ջերմատուն, որտեղ աճեցվում են տարբեր սորտերի, բարձր բերքատվության և որակի վարդեր։ Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է ընդլայնել ջերմատան մակերեսը հավելյալ 1.2հա-ով՝ հաշվի առնելով գրանցած հաջողությունները: Ընկերությունը նախատեսում է իրականացնել 499.7 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման, 170 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման, և 15 մլն դրամի ներդրում այլ շրջանառու միջոցների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 21 աշխատատեղ 111 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2028 թ., աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 30-ի՝ 111 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 669.7 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 33.8 մլն դրամ։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Կառավարության նիստ
• Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը• Կկառուցվի շուրջ 27,1 կմ երկարությամբ ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը• Կկարգավորվեն առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգերը• Կառավարությունն ավելի քան 1,6 մլրդ դրամ է հատկացնել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար• ՀՀ-ում աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով կթվայնացվեն պետական և մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը• Կառավարությունը հաստատել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը• Կառավարությունն ընդունել է «Ինժեներական քաղաք» ծրագրի վերաբերյալ որոշում• ՀՀ-ում կիրականացվի անասնաբուծության խթանմանն ուղղված ևս երկու ծրագիր• Կապահովվի կինոարտադրության ոլորտի զարգացումն ու միջազգայնացումը. Հայաստանում ներդրումների մասնակի վերադարձի մեխանիզմ կգործարկվի

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն