Կառավարությունն ընդունել է «Ինժեներական քաղաք» ծրագրի վերաբերյալ որոշում

10 ապրիլի 2025 | Կառավարության նիստ | Цитата

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Ինժեներական քաղաք» ծրագրի, մասնավորապես՝ ռեզիդենտ համարվող ընկերություններին նվիրաբերվող հողակտորների բաղադրիչի վերաբերյալ: Հարցը ներկայացրել է նշել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և նշել. «Բանն այն է, որ այս պահի դրությամբ ի սկզբանե նախատեսված 20 ռեզիդենտ ընկերությունների համար դեռևս ազատ մնացած լոթեր են առկա: Եվ երկրորդ՝ վերջին ամիսների ընթացքում ԲՏԱ նախարարությունը ստացել է հայտեր մի քանի խոշոր ընկերություններից՝ դառնալու ռեզիդենտ ընկերություն «Ինժեներական քաղաք»-ի տարածքում, սակայն այն պայմանով, որ նախնական սահմանված սահմանափակումները հողակտորների, այն է՝ տրամադրել մինչև 500 քմ հողակտոր ընկերություններին, դժվարություններ է ստեղծում այդ ընկերությունների համար, այն իմաստով, որ տվյալ ինժեներական ընկերություններն անհրաժեշտություն ունեն դիմել և ստանալ 500 քմ-ը գերազանցող հողակտորներ, որտեղ պետք է տեղադրվեն համապատասխան ինժեներական սարքեր, սարքավորումներ, հոսքագծեր, դատակենտրոններ»:

Նախարարը նշել է, որ դա միանշանակ գալիս է վերջնականացնելու և նպաստելու ինժեներական համայնքի էկոհամակարգի կայացմանը, որովհետև այն բերում է նոր ենթակառուցվածքներ «Ինժեներական քաղաք»: Խոսքը տասնյակ կամ հարյուրավոր՝ բարձր որակավորում ունեցող ինժեներների տեղափոխման մասին է, որը ծառայելու ամբողջ ինժեներական քաղաքում տեղակայված ընկերություններին: «Մեր կարծիքով՝ այս կարգավորումը նպաստելու է նախ և առաջ վերջնականացնելու և արագացնելու «Ինժեներական քաղաքի» կառուցման տեմպերը՝ զբաղեցնելով համապատասխան լոթերը, մյուս կողմից՝ բնականաբար, հեշտացնելու է այնտեղ տեղակայված ընկերությունների կյանքը, որովհետև «Ինժեներական քաղաքում» ներկայումս կառուցվող բիզնես աքսելերատորի շենքը ապագայում, ինչպես նաև արդեն իսկ գործող ազգային գերհամակարգչային կենտրոնը և առհասարակ բոլոր ենթակառուցվածքների սպասարկման վճարները, բնականաբար, ավելի մեծ քանակությամբ ընկերությունների միջև են կիսվելու, ինչը ապագայում մեզ համար կարևոր է՝ հնարավորինս ինքնաբավ դարձնելու քաղաքը: Այս պահի դրությամբ ԲՏԱՆ, հաշվի առնելով, որ ընկերությունները դեռ նոր են կառուցում իրենց շենքերը, որոշակիորեն փոխհատուցում է այդ ծառայությունները, սակայն այն հստակ ուղերձով, որ երբ քաղաքը սկսի ամբողջ թափով աշխատել, մենք ավարտելու ենք այս ծրագիրը, և այն ինքնաբավ պետք է լինի»,- ասել է Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ որոշմամբ նախատեսված են այլ կարգավորումներ ևս:

Վարչապետը հետաքրքրվել է, թե մինչ օրս ինչ արդյունքներ են գրանցվել գործընթացում: Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ պետական ֆինանսավորման վերջին աշխատանքները վերաբերում են բիզնես-աքսելերատորի շենքին. «Սա և՛ գրասենյակային տարածքների, և՛, որ ամենակարևորն է, լաբորատոր տարատեսակ միջավայր, ենթակառուցվածք է իրենից ենթադրում, որը ոչ միայն ռեզիդենտ ընկերություններին, այլև ընդհանրապես՝ ամբողջ տեխնոլոգական էկոհամակարգին է ծառայելու: Նախատեսված է, որ մարտի 31-ին կապալառու ընկերությունը պետք է ավարտեր շինարարական աշխատանքները և հանձներ, սակայն օբյեկտիվ պատճառներով կապալառու ընկերությունը դիմել է Կառավարությանը՝ երկու ամսով երկարաձգելու այդ աշխատանքներն իրականացնելու ժամկետը, որին ԲՏԱՆ հակված է ընդառաջելու: Այսինքն՝ մայիսի 31-ի դրությամբ շինարարական աշխատանքները պետք է ավարտված և հանձնված լինեն մեզ»:

ԲՏԱ նախարարը հայտնել է նաև, որ ներկայումս կան ընկերություններ, որոնք այնտեղ ամիսներ շարունակ աշխատում ենք. «Ունենք ընկերություններ, որոնք արդեն իսկ շինարարության ավարտական փուլում են, ունենք ընկերություններ, որոնք արդեն իսկ ստացել են շինթույլտվություններ և սկսում են իրենց շենքերի կառուցումը: Նաև գործում է ազգային գերհամակարգչային կենտրոն՝ «Ազնավուր»»:

Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ 2024 թվականի մայիսի 31-ից «Ազնավուր» գերհամակարգչային կենտրոնն աշխատում է. այս պահի դրությամբ ավելի քան 20 գիտական և հետազոտական խմբեր աշխատում են, օգտագործում են այդ ենթակառուցվածքը՝ բարձր արտադրողականությամբ հաշվողականությամբ այդ ռեսուրսները, և ավելի քան 30 նախագծերի վրա գիտահետազոտական աշխատանքներ են իրականացվում այս պահի դրությամբ: «Ամբողջ ներուժի կեսն է օգտագործվում, սակայն այն դինամիկան, որ մենք ունենք նոր գիտական խմբերի կողմից հետաքրքրության իմաստով, նշանակում է, որ սարերի հետևում չէ այն պահը, որ գերհամակարգիչն իր ողջ ներուժով կօգտագործվի»,- նշել է նախարարը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ իր հերթին տեղեկացրել է, որ նախորդ տարի նոր գերհամակարգիչ է գնվել, որը Հայաստանում է արդեն եղել տարեվերջին՝ դեկտեմբերի 26-ին: «Հիմա մենք գտնվում ենք տեղադրման գործընթացում, աշխատանքներն իրականացվում են: Որոշ իրավական հարցեր կան, որոնք լուծման պրոցեսում են: Տեղակայման վայրը ԵՊՀ-ն է, և այն գերհամակարգիչը, որ ձեռք է բերվել, մենք ոչ թե ունենք «Ինժեներական քաղաքում» տեղադրված գերհամակարգչի կրկնություն, այլ մենք ունենք սկզբունքորեն այլ գործառույթի հնարավորություններ ընձեռող սարքավորում, որը թույլ է տալու մի շարք ուղղություններով հիմնականում մեծ քանակությամբ հաշվարկներ անելու, այսինքն՝ մեծածավալ տվյալների հետ աշխատելու: Այդ հաշվարկները կարող են լինել ինչպես բարձր արտադրողականությամբ հաշվողական համակարգեր, տվյալների վերլուծություն, վիզուալիզացիա, առողջապահական կենսաբժշկական հետազոտությունների, ռոբոտատեխնիկայի ուղղությամբ աշխատանքների համար էլ կարող են օգտագործվել»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ քանի որ այն ԵՊՀ-ում է տեղակայվելու, նաև կրթական ծրագրերում լուրջ հնարավորություններ են ձեռք բերվելու. «Անհրաժեշտ է ասել, որ այս կենտրոնի ձևավորումը ԵՊՀ-ում նաև բուհի վարկանիշի էական բարձրացման հնարավորություն է տալիս, որը կրթության ռազմավարության մեր կարևոր նպատակներից է: Ըստ էության ամեն ինչ պատրաստ է և տեղադրման հարցերը կարգավորելով՝ հնարավոր կլինի մեկնարկել նաև կենտրոնը, որը, կարծում եմ, կարող է նպաստել և լրացնել ոլորտի աշխուժացմանը»:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է նաև, որ պլանավորել է տեղադրման աշխատանքները մեկնարկել մայիսից. «Կարծում եմ՝ տարեվերջին կենտրոնը կգործի և կկարողանա ծառայել իր նպատակին»:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Կառավարության նիստ
• Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը• Կկառուցվի շուրջ 27,1 կմ երկարությամբ ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը• Կկարգավորվեն առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգերը• Կառավարությունն ավելի քան 1,6 մլրդ դրամ է հատկացնել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար• Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. Կոտայքի մարզում կառուցված ջերմատունը կընդլայնի գործունեությունը• ՀՀ-ում աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով կթվայնացվեն պետական և մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը• Կառավարությունը հաստատել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը• ՀՀ-ում կիրականացվի անասնաբուծության խթանմանն ուղղված ևս երկու ծրագիր• Կապահովվի կինոարտադրության ոլորտի զարգացումն ու միջազգայնացումը. Հայաստանում ներդրումների մասնակի վերադարձի մեխանիզմ կգործարկվի

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն