ՀՀ-ում կիրականացվի անասնաբուծության խթանմանն ուղղված ևս երկու ծրագիր

10 ապրիլի 2025 | Կառավարության նիստ | Цитата

Հանրապետության անասնաբուծության տարբեր ճյուղերի զարգացումը խթանելու նպատակով պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Ըստ այդմ՝ որոշման մեջ ներառվել են անասնաբուծության խթանմանն ուղղված ևս երկու ծրագիր: Մասնավորապես՝ «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թթ. ծրագիրը, որի նպատակն է շարունակել ժամանակակից տեխնոլոգիաներով գործող «Խելացի» անասնաշենքերի հիմնմանն աջակցելու պետական քաղաքականությունը և ընդլայնել ծրագրի շահառուների շրջանակը՝ տրամադրելով մատչելի ֆինանսական ռեսուրսներ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան անասնաշենքերի կառուցման, վերակառուցման և տեխնոլոգիական ապահովման համար։ Արդյունքում՝ կավելանան ժամանակակից պահանջներին համապատասխան անասնաշենքերը, ինչը կնպաստի անասնաբուծության ճյուղի արտադրողականության բարձրացմանը և արտադրության ծավալների ավելացմանը: ՀՀ-ում 2025-2029 թթ. տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի նպատակն է նպաստել տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերմանը, տավարաբուծության ոլորտում տոհմային գործի վերականգնմանը, լայնածավալ տոհմասելեկցիոն միջոցառումների իրականացմանը, տավարաբուծության աստիճանական ինտենսիվացմանը, տավարի մսի և կաթի արտադրության ծավալների ավելացմանը, ինչպես նաև տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների մրցունակության բարձրացմանը։

Ինչպես նշել է Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, նախկինում գործող խելացի անասնաշենքերի ծրագրի համեմատ իրականացվել են որոշ լավարկումներ և լրացումներ, մասնավորապես, շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ ծախսերի վերագնահատում է տեղի ունեցել, որի արդյունքում բարձրացվել է ներդրվող գումարների շեմը, հետևապես՝ փոխհատուցվող գումարների չափաբաժինն է բարձրացել. «Եթե նախորդ ծրագրում 40-45 խոշոր եղջերավոր կենդանու համար կառուցվող անասնաշենքը գնահատվում էր 35 մլն դրամ, ապա առաջարկվող նախագծում այն գնահատված է 46 մլն դրամ, որի 50 տոկոսը, ծրագրի համաձայն, ֆերմերները կարող են հետ ստանալ որպես փոխհատուցում. այսինքն՝ 23 մլն դրամը՝ նախկին 17.5 մլն դրամի փոխարեն»: Փոխնախարարը նշել է, որ սահմանված են արտոնյալ պայմաններ սահմանամերձ բնակավայրերի, կոոպերատիվների և սոցիալական որոշ խմբերի համար.նրանց համար սահմանվել է ծախսերի 70 տոկոսի փոխհատուցում: Վերակառուցման համար փոխհատուցման չափաբաժինը սահմանվել է 25 տոկոս, իսկ սահմանամերձ բնակավայրերի համար այն 45 տոկոս է: Իրականացվել է նաև գլխաքանակի, կառուցման և վերակառուցման համար մոդելների տեսակի փոփոխություն:

Արման Խոջոյանի նշել է, որ ծրագիրն ունի և՛ փոխհատուցման, և՛ վարկային բաղադրիչ: Վարկային բաղադրիչով Կառավարությունը սուբսիդավորում է ներգրավված վարկի 10 տոկոսային կետը: Սահմանվել է 18 ամիս արտոնյալ ժամկետ՝ նախկինում գործող 12-ի փոխարեն: Սահմանամերձ բնակավայրերի համար վարկի տոկոսադրույքը սուբսիդավորվում է ամբողջությամբ: «Տոհմային տավարաբուծության զարգացման ծրագրում ավելացվել է աջակցման մեկ այլ մեխանիզմ, որի համաձայն, եթե շահառուն օգտվում է խելացի անասնաշենքերի ծրագրից և ունենա խելացի անասնաշենք, ապա ձեռք բերվող տոհմային կենդանիների համար կարող է ստանալ փոխհատուցում՝ մինչև 25 գլուխ խոշոր եղջերավոր կենդանու դեպքում 30 տոկոս, իսկ 25 և ավելիի դեպքում՝ 40 տոկոս փոխհատուցում»,-ասել է փոխնախարարը:

Արման Խոջոյանը տեղեկացրել է նաև՝ երկու ծրագրերում էլ պարտադիր պայման է սահմանվել, որ շահառուները պետք է լինեն իրավաբանական անձինք:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչ արդյունքներ են գրանցվել 2019 թվականից իրականացված ծրագրերը: Ի պատասխան Արման Խոջոյանը հայտնել է, որ նախկին ծրագրերի շրջանակում կառուցվել է 58 խելացի անասնաշենք, ներմուծվել է 2400 տոհմային կենդանի: Երկու ծրագրերի շրջանակում՝ անասնաշենքների կառուցման համար Կառավարությունը փոխհատուցել է 925 մլն դրամ է, իսկ տավարաբուծության զարգացման ծրագրի վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման համար՝ 587 մլն դրամ:

Նիկոլ Փաշինյանը նշել է. «Դժգոհ չենք, որ 58 անասնագոմ է կառուցվել է, բայց ի սկզբանե մեր պատկերացումն այդ չէր: Փոխհատուցման ընդհանուր գումարը 925 մլն դրամ է, սա ցույց է տալիս, որ ծրագիրը չի աշխատում: Հիմա ի՞նչ ենք փոխում, որ հաջորդ շրջանում ավելի մեծ արդյունքներ ունենանք»։

Փոխնախարարը նշել է, որ հիմնական փոփոխությունը վերաբերում է փոխհատուցվող գումարին, վերանայվել են շեմերը: Վարչապետը հետաքրքրվել է նաև, թե ինչո՞ւ են ծրագրից հանում 10-15 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համար նախատեսված անասնաշենքի կառուցման բաղադրիչը, ինչին ի պատասխան նշվել է, որ կառուցված 58 անասնաշենքերից ամենաաննշան թիվը կազմել է հենց 10-15 գլուխ կենդանիների համար կառուցվածը:

«Դա ակնհայտ է մեր բոլոր ծրագրերի դեպքում: 2018 թվականից սկսած՝ մենք փորձել ենք հնարավորինս բովանդակային ծրագրեր ունենալ փոքր սուբյեկտների համար՝ հույս ունենալով նրանց աջակցել: Բայց, ըստ էության, արձագանք չենք ստացել: Խնդիրն այն է, որ այդ հատվածում ձևավորվել է մի իրականություն, որը խորը ճգնաժամային է, և մեր սովորական պատկերացումներն իրականության հետ չեն համընկնում»,-ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այստեղ առկա է հայեցակարգային, քաղաքական, սոցիալ–հոգեբանական և սոցիալ-տնտեսական խնդիր. «Ամենափոքր սեգմենտին աջակցելու մեր բոլոր փորձերն անհաջողության են մատնվում: Մենք պետք է հասկանանք, թե ինչ պետք է անենք: Կարծում եմ՝ սովորական լուծումների տրամաբանությամբ չենք առաջնորդվելու»:

Վարչապետն ընդգծել է՝ Կառավարությունը տասնյակ որոշումներ է կայացրել, որոնք գյուղատնտեսությանն արդյունք չեն տվել: Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ պատճառներից կարող է լինել նաև այն, որ դրանց հիմքում տնտեսական հիմնավորում չի դրվել. «Խնդիր, ճգնաժամ ունենք՝ պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել: Մենք մյուս հատվածներն ենք քննարկում, այդտեղ գուցե պետք է գնալ շատ բարդ և ռադիկալ լուծումների»: Այս համատեքստում երկրի ղեկավարն ընդգծել է նաև այլ ծրագրերի մշակման անհրաժեշտությունը, այդ թվում՝ վերապատրաստումների կամ այլ գործունեության խթանման, որպեսզի նաև հնարավորություն ստեղծվի հողերը կոնսոլիդացնելու և դրանց նկատմամբ տնտեսական հետաքրքրություն ձևավորելու:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Կառավարության նիստ
• Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը• Կկառուցվի շուրջ 27,1 կմ երկարությամբ ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը• Կկարգավորվեն առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգերը• Կառավարությունն ավելի քան 1,6 մլրդ դրամ է հատկացնել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար• Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. Կոտայքի մարզում կառուցված ջերմատունը կընդլայնի գործունեությունը• ՀՀ-ում աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով կթվայնացվեն պետական և մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը• Կառավարությունը հաստատել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը• Կառավարությունն ընդունել է «Ինժեներական քաղաք» ծրագրի վերաբերյալ որոշում• Կապահովվի կինոարտադրության ոլորտի զարգացումն ու միջազգայնացումը. Հայաստանում ներդրումների մասնակի վերադարձի մեխանիզմ կգործարկվի

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն