Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում մասնակցում է «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ միջոցառման շրջանակում հանդիպել է ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Աբդուլլա բին Թոուք Ալ-Մարրիի հետ։
«Քննարկեցինք Հայաստանի և ԱՄԷ-ի միջև տնտեսական կապերի զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման, երկու երկրների գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։
Գործընկերոջս ներկայացրեցի Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները, ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված ծրագրերը և ներդրումային հնարավորությունները։
Առանձին անդրադարձ է կատարվել զբոսաշրջության, վերականգնվող և կանաչ էներգետիկայի ոլորտներում համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին»,- գրել է Գևորգ Պապոյանը;
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться