Շրջանառության հարկի դաշտում գործող առք ու վաճառք իրականացնող տնտեսվարողները կկարողանան աջակցություն ստանալ04-04-2025

04 ապրիլի 2025 | Տեսչական մարմիններ | Цитата

Այս տարվա 1-ին և 2-րդ եռամսյակների համար շրջանառության հարկի դաշտում գործող առք ու վաճառք իրականացնող տնտեսվարողները Կառավարության որոշմամբ աջակցություն կստանան՝ վճարված շրջանառության հարկի և նույն ժամանակաշրջանում առևտրական գործունեությունից ստացված եկամտի 5%-ի տարբերության չափով։ Բացի այդ, որպես լրացուցիչ աջակցություն, շրջանառության հարկի դաշտում գործող առք ու վաճառք իրականացնող տնտեսվարողները կստանան նաև վճարված շրջանառության հարկի և իրացման շրջանառության 1.5%-ի տարբերության չափով գումար, եթե նախորդ տարվանից ունեն հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար (աջակցության գումարը չի կարող գերազանցել չնվազեցված և փոխանցված գումարի 1.375-ապատիկը)։

Աջակ­ցու­թյունից օգտվելու համար տնտեսվարողները հարկային մարմին պետք է ներկայացնեն էլեկտրոնային դիմում․ 1-ին եռամսյակի համար՝ մինչև մայիսի 10-ը ներառյալ, իսկ 2-րդ եռամսյակի համար՝ մինչև օգոս­տոսի 1-ը ներառյալ։ Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ։

Տնտեսվարողները կկարողանան օգտվել աջակցության ծրագրից, եթե 2024 թվականին իրականացրել են առևտրական գործունեություն, նույն տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, ինչպես նաև 2025թ․ 1-ին և 2-րդ եռամսյակների համար եղել են շրջանառության հարկ վճարող և վճարել համապատասխան եռամսյակների շրջանառության հարկը։ Բացի այդ, տվյալ եռամսյակում շրջանառության հարկի գումարը պետք է գերազանցի առևտրային շրջանառության 5%-ը կամ մինչև 2025թ․-ի հունվարի 1-ը կատարված ծախսերի մասով տնտեսվարողները պետք է ունենան չնվազեցված ու փոխանցված գումար։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեսչական մարմիններ
• ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք• Հաշվարկային փաստաթղթերում ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը կդառնա պարտադիր․ սահմանվել են ժամկետներ• ՊԵԿ-ը բացահայտել է խաղատան կողմից 4.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք• Մաքսային մարմինն արտահանման գործընթացը հունիսի 1-ից կսպասարկի շուրջօրյա` 24/7 ռեժիմով• Հայաստանում ստվերային եկամուտները կազմում են 200-300 միլիարդ դրամ. ՊԵԿ նախագահ• Ինչ փոփոխություններ են կատարվել սոցիալական ծախսի փոխհատուցման գործընթացում• Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններՖինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ• ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ 4 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք• 2025 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն