Ներկայացվել է Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-2027թթ. ռազմավարական ծրագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-2027թթ. ռազմավարական ծրագիրը և դրանից բխող գործողությունները:

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն իր խոսքում նշել է, որ ռազմավարական ծրագիրը մշակման բազմաթիվ փուլեր է անցել և ըստ էության, նախատեսվում է, որ այն կլինի մեկ միասնական փաստաթուղթ, որտեղ կամփոփվեն ոլորտի բոլոր դերակատարների առջև դրված խնդիրները:

Մինչ ռազմավարական ծրագրին անդրադառնալը, մանրամասներ են ներկայացվել աշխարհում և Հայաստանում թմրամիջոցների և հոգեմետ դեղերի գործածման վիճակագրական տվյալները: Նաև ընդգծվել է, որ ռազմավարական ծրագիրը թույլ է տալիս խնդրին առավել համապարփակ մոտեցում ցուցաբերել, քանի որ այն իր մեջ ներառում է նաև հանրային առողջապահության կոմպոնենտը:

Այսպիսով՝ ներկայացվել են ռազմավարական ծրագրի մշակման փուլերը, նպատակները, որոնք են՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման կանխարգելումը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, բժշկական օգնության, սոցիալ-հոգեբանական աջակցության, վերաինտեգրման և հանրային առողջության պահպանման ապահովումը: Մանրամասներ են ներկայացվել վերոնշյալ նպատակների ուղղությամբ նախատեսվող քայլերի վերաբերյալ: Ըստ այդմ՝ նախատեսվում են բնակչության իրազեկման աշխատանքներ, թմրամիջոցներ գործածող կամ ապօրինի շրջանառություն իրականացնող անձանց վերաբերյալ վարչական տվյալների շտեմարանի ստեղծում՝ հետագծելիության ապահովմամբ, օրինական շրջանառությանը վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործմամբ, ապօրինի թմրամիջոց գործածող անձանց համար սահմանափակումների սահմանմամբ:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում նախատեսվում է մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների ապօրինի ներկրման կանխարգելում, օպերատիվ-հետախուզական գործունեության և նախաքննության արդյունավետության բարձրացում, համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելում, իրավասու մարմինների և կազմակերպությունների կարողությունների զարգացում, համագործակցության ամրապնդում:

Սոցիալ-հոգեբանական վերականգնման ուղղությամբ նախատեսվում է բուժման, վերականգնման և վնասի նվազեցման ծառայությունների տրամադրում, հանրային առողջության ապահովում, կայուն վերականգնման կառավարում և սոցիալական ինտեգրում:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել ծրագրի առանձին կետերի շուրջ, ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները ռազմավարության նպատակների, դրանց իրագործմանն ուղղված քայլերի շուրջ:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը կարևոր է համարել այն, թե ռազմավարությամբ ինչ քաղաքական ուղղորդում է տրվում պատկան մարմիններին: Նիկոլ Փաշինյանի խոսքով, ռազմավարության հիմնական խնդիրը պետք է լինի պատասխանել մի հարցի, թե հիմնական հարվածի ուղղությունը ո՞րն է՝ ներմուծումը, արտադրությունը, տարածումը, թե սպառումը: «Ես կարծում եմ, որ մեր հարվածի ուղղությունը պետք է լինի ներմուծումը և արտադրությունը»,-ասել է վարչապետը և հավելել, որ թիրախները պետք է հստակեցնել և բոլոր քաղաքականությունները պետք է կարգաբերել այս տրամաբանությանը համապատասխան: Վարչապետը նաև կարևորել է թմրանյութերն ըստ վտանգավորության դասակարգելը և հանձնարարել աշխատանքները ծավալել այս ուղղություններով:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստին քննարկվել է 93 հայտ• Նախատեսվում է մինչև 2030 թվականը էլեկտրաէներգիայի արտադրության մեջ արևայինի կշիռը հասցնել 15 տոկոսի• ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի լավարկման նպատակով կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ• Քննարկվել է 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը• Մինչև 1 մլրդ դոլար արժողությամբ գույքի հետ կապված գործերը ՀՀ դատարաններում ձգձգվում են. Իշխող կուսակցության պատգամավոր• Զեղծարարությունների միջոցով վարկերի ձևակերպումից տուժածների վարկային պարտավորությունները ներկայում սառեցված են. ԿԲ նախագահ• Գրանցված աշխատատեղերի թիվը նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ աճել է 40 490-ով․ Գևորգ Պապոյան• Ամուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար• Լիոնից ժամանած ֆրանսիացի գործարարները Պապոյանի հետ հանդիպմանը ՀՀ-ում ներդրումներ կատարելու հետաքրքրություն են հայտնել

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն