Հայաստանը Forbes-ի 77-րդ հորիզոնականն է զբաղեցրել բիզնես վարելու առումով

19 նոյեմբերի 2012 | Բիզնես | Цитата

Հայաստանը Forbes-ի 77-րդ հորիզոնականն է զբաղեցրել բիզնես վարելու առումովՀայաստանը Forbes-ի 77-րդ հորիզոնականն է զբաղեցրել բիզնես վարելու առումով։

Վարկանիշի համաձայն' Հայաստանում 2011թ.-ին ՀՆԱ աճը կազմել է 4,4%, գնաճը' 7,7%, ՀՆԱ ցուցանիշը բնակչության մեկ շնչի հաշվով' $3305, գործազրկության մակարդակը գնահատվում է 5,9%։

Ցուցակում ընդհանուր առմամբ ներառվել է 141 երկիր։ Բիզնես վարելու առումով լավագույն երկրների ցուցակը գլխավորել է Նոր Զելանդիան։ Մեկ տարվա ընթացքում նրանք երկրորդ տեղից բարձրացել են առաջինը։ Այդ երկիրն ունի 11 չափանիշներից լավագույն ցուցանիշները չորսով, որոնց հենվել են վարկանիշի հեղինակները՝ անձնական ազատություն, ներդրողների պաշտպանություն, բյուրոկրատիայի և կոռուպցիայի ցածր որակ, հայտնում է Forbes.ru-ն:

Երկրորդ տեղում է Դանիան: Վարկանիշի երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Հոնկոնգը: Տասնյակում են նաև Սինգապուրը, Կանադան, Իռլանդիան, Շվեդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան և Մեծ Բրիտանիան:

Խորհրդային Միության նախկին հանրապետություններից լավագույն ցուցանիշները մերձբալթցիներինն է՝ Էստոնիան զբաղեցրել է 22-րդ տեղը, Լիտվան՝ 35-րդը, Լատվիան՝ 40-րդը: 105-րդ տեղը զբաղեցրած Ռուսաստանից առաջ են անցել Վրաստանը (50), Ղազախստանը (70), Ադրբեջանը (73), Հայաստանը (77), Մոլդովան (92) և Ուկրաինան (104):

Վարկանիշի հիմքում են Համաշխարհային բանկի, Համաշխարհային տնտեսական ֆորումի, ԿՀՎ, Freedom House, Heritage Foundation, Transparency International կազմակերպությունների զեկույցները:

Աղբյուրը՝ arka.am

Լուսանկարը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

  • Էմմա | Ответить
    19 նոյեմբերի 2012

    Ինչ-որ հավատալու չի

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն