Կառավարությունը 23 ծրագրի իրականացման համար 17 համայնքի կտրամադրի 2 մլրդ 15 մլն դրամ

Հայաստանի կառավարությունը հաստատեց համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու որոշման մասին նախագիծը, որով նախատեսվում է 23 ծրագրի իրականացման համար 17 համայնքի տրամադրել ընդհանուր 2 միլիարդ 15 միլիոն դրամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սուբվենցիոն համաֆինանսավորում տրամադրելու մասին նախագիծը հաստատվեց կառավարության մարտի 27-ի հերթական նիստի ընթացքում։

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն իր խոսքում մանրամասնեց, որ սուբվենցիոն ծրագրերը ներառում են Արագածոտնի մարզում 1 ծրագիր՝ 240 մլն դրամ, Արարատի մարզում՝ 2 ծրագիր՝ 370 մլն դրամ, Արմավիրի մարզում՝ 3 ծրագիր՝ 113 մլն դրամ, Գեղարքունիքի մարզում՝ 7 ծրագիր՝ 1 միլիարդ 85 միլիոն դրամ, Կոտայքի մարզում՝ 1 ծրագիր՝ 54 մլն դրամ, Շիրակի մարզում՝ 4 ծրագիր՝ 156 մլն դրամ, Սյունիքի մարզում՝ 1 ծրագիր՝ 7,6 մլն դրամ, Տավուշի մարզում՝ 4 ծրագիր՝ 127 մլն դրամ։ 

Ծրագրերով նախատեսվող աշխատանքներն առավել մանրամասն ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ ծրագրերը վերաբերում են ջրահեռացման համակարգերի կառուցմանը, մանկապարտեզի կառուցմանը, փողոցների հիմնանորոգման աշխատանքներին, ջրամատակարարման ցանցերի վերականգնմանը, լուսավորության ցանցի վերանորոգմանը, գրասենյակային գույքերի ձեռքբերմանը և այլ աշխատանքների իրականացմանը։

Վարչապետն առկա ճանապարհների վերանորոգման հետ զուգահեռ՝ կարևորեց նաև նոր ճանապարհների ու կամուրջների կառուցումը։ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով նաև կառուցվող կամ վերանորոգվող ճանապարհների շինարարական աշխատանքներին, ընդգծեց, որ այդ գործընթացքում պետք է հաշվի առնել նաև որակական ցուցանիշը։  

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Համայնքային տնտեսական լուրեր
• ՊՎԾ-ն մի քանի մարզերում չեղարկել է համայնքային հողերի աճուրդները վարչապետի հրահանգի համաձայն• Վտանգված են հայկական իշխանի արտադրությունն ու արտահանումը. ձկնաբույծների ահազանգը. «Հետք»• Տասնհինգ միլիոն դոլար ներդրմամբ Մուսալեռում գործող «Բաղեշյան» ոսկու գործարանում աշխատում է ավելի քան 100 մարդ• ԿԽՄԿ-ն աջակցություն է տրամադրել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի որոշ գյուղացիական տնտեսությունների• Շիրակի մարզում այս տարի ֆինանսավորվել է 22 ծրագիր` ընդհանուր 3 մլրդ 132 մլն դրամ արժողությամբ• Սևանում և Գագարինում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են ասֆալտապատման և փողոցի հիմնանորոգման աշխատանքներ• Արտաշատի մի շարք բնակավայրերում սուբվենցիոն ծրագրով ոռոգման համակարգեր են կառուցվում• New City Projects-ը կվերակառուցի Ծաղկաձորի գլխավոր հրապարակը՝ որպես ժամանցի գրավիչ վայր• 2024 թվականին 14 սուբվենցիոն ծրագիր՝ Շիրակի մարզում
Կառավարության նիստ
• Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. Կոտայքի մարզում կառուցված ջերմատունը կընդլայնի գործունեությունը• ՀՀ-ում աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով կթվայնացվեն պետական և մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը• Կառավարությունը հաստատել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը• Կառավարությունն ընդունել է «Ինժեներական քաղաք» ծրագրի վերաբերյալ որոշում• ՀՀ-ում կիրականացվի անասնաբուծության խթանմանն ուղղված ևս երկու ծրագիր• Կապահովվի կինոարտադրության ոլորտի զարգացումն ու միջազգայնացումը. Հայաստանում ներդրումների մասնակի վերադարձի մեխանիզմ կգործարկվի• Կկրճատվեն գործարար միջավայրի համար համապատասխանության գնահատման աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամանակի և ֆինանսական ռեսուրսները• Կբարելավվեն պետբյուջեից տրամադրվող սուբսիդիաների միջոցով ՀՀ ենթակառուցվածքները• Աջակցություն կցուցաբերվի Լոռու մարզի Աշոտաբերդ թաղամասի N 8 բազմաբնակարան շենքի հրդեհից տուժած բնակիչներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն