Կհստակեցվեն ԼՂ-ում նախկին սուբյեկտների և ՀՀ-ում գրանցված անձանց միջև գրավային հարաբերությունների իրավական անորոշությունները

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ կառավարության կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծերի նպատակը Լեռնային Ղարաբաղում նախկինում գործող սուբյեկտների և ՀՀ-ում գրանցված անձանց միջև գրավային հարաբերությունների շուրջ առաջացած իրավական անորոշությունների հստակեցումն է։

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն ԱԺ նիստի ժամանակ մանրամասն ներկայացրեց նախաձեռնության տրամաբանությունն ու հիմնավորումները։

«Դեռևս 2023 թվականի նոյեմբերին փոփոխություն կատարվեց, որով Լեռնային Ղարաբաղում գործունեություն ծավալած ընկերություններին հնարավորություն տրվեց մինչև 2024 թվականի դեկտեմբեր գրանցվել Հայաստանում և գործունեությունը շարունակել ՀՀ իրավական դաշտում։ Գործընթացը գրեթե ավարտված է։ Այժմ պարզ է, թե որ ընկերություններն են գրանցվել, որոնք՝ ոչ»,- նշեց Նուրբեկյանը։

Նրա խոսքով՝ առաջացել է իրավական խնդիր՝ կապված այն գույքերի հետ, որոնք որպես գրավ են օգտագործվել ՀՀ-ում գրանցված բանկերի և ԼՂ-ում գործող կազմակերպությունների փոխհարաբերություններում։

«Այս նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ եթե այդ կազմակերպությունները չեն գրանցվել ՀՀ-ում, ապա դրանց կողմից նախկինում գրավադրված գույքի նկատմամբ գրավառուի իրավունքները չեն դադարում, բացառությամբ այն դեպքերի, երբ գրավառուի ֆինանսական կորուստները ամբողջությամբ կամ մասնակի փոխհատուցվել են՝ կողմերի համաձայնեցված կարգով»,- ընդգծեց ԿԲ նախագահի տեղակալը։

Ըստ ԿԲ նախագահի տեղակալի՝ խոսքը մոտ 27 միլիարդ դրամի պարտավորությունների մասին է, որոնց դիմաց գրավադրված գույքի գնահատված արժեքը կազմում է մոտ 10-14 միլիարդ դրամ։

Նուրբեկյանը նաև նշեց, որ նման իրավական կարգավորումը թույլ կտա օրինական ճանապարհով լուծել գրավի իրավունքների իրացման հարցերը՝ պաշտպանելով և՛ ֆինանսական կառույցների, և՛ պետության շահերը։

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրենին• 4.3 մլրդ դոլարի արտահոսք. դեպի Հայաստան և Հայաստանից արտերկիր փոխանցվող գումարների աշխարհագրությունը 2024-ին. «Հետք»• Վերականգնվել է պետությանը պատճառված 181 մլն 591 հազար դրամը• Հայաստանում հաշվառված խոշոր ու մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը նվազել է• Ներկայացվել է Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-2027թթ. ռազմավարական ծրագիրը• Փետրվարին մեր երկիր է փոխանցվել 467 մլն 801 հազար դոլար• Մհեր Գրիգորյանն ու Չան Հոնգ Հայը քննարկել են Հայաստան-Վիետնամ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները• Հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ կբռնագանձվի 134 միլիոն դրամ. դատարանը բավարարել է դատախազության հայցը• Կենսունակության ավարտին մոտ, հիվանդ և ձևախեղված 59 թեղու փոխարեն՝ 82 հասուն գնդաձև կատալպա

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն