Հայաստանում գործող էլեկտրաէներգիայի խոշոր սպառողներին պետք է հնարավորություն տրվի ուղղակիորեն պայմանագրեր կնքել արտադրողների հետ։ Այդպիսի սպառողների թվում կարող են լինել ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք միացված են 6-10 կՎտ և ավելի, նաև ավելի քան 1 մլն կՎտ/ժ հզորության լարման ենթակայաններին, որոնք նախորդ տարում օգտագործել են ավելի քան 12 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Այս մասին Ազգային ժողովում մարտի 25-ին «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
Նրա խոսքով՝ օրենսդրական բարեփոխումները, որոնք ուժի մեջ են մտել դեռևս 2018 թվականին, սկիզբ դրեցին էլեկտրաէներգիայի շուկայի աստիճանական ազատականացմանը և նոր կարգավորող մոդելի անցմանը։ Այս բարեփոխումների արդյունքում ներկայումս սպառված էլեկտրաէներգիայի շուրջ 30%-ը վաճառվում է մրցակցային շուկայի հատվածում։
«Սակայն էլեկտրաէներգիայի շուկան դեռևս լուրջ բարեփոխումներ է պահանջում, ինչը թույլ կտա այն ավելի մատչելի դարձնել սպառողների, այդ թվում՝ անհատ քաղաքացիների համար, ինչը, իր հերթին, կավելացնի էլեկտրաէներգիայի գնորդների թիվը և հետևաբար՝ վաճառվող էլեկտրաէներգիայի ծավալը»,- պարզաբանեց պատգամավորը։
Օրինագծի համաձայն՝ էլեկտրաէներգիայի խոշոր գնորդներին առաջարկվում է իրավունք տալ իրենք ուղղակի կապ հաստատել սպառողների հետ։ Դրա համար այդ օբյեկտները պետք է ունենան որակյալ սպառողի կարգավիճակ, որը կկարողանա ուղղակիորեն շուկա դուրս գալ։
news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться