Երևանն ու Աշգաբաթը բանակցում են Իրանի տարածքով դեպի Հայաստան թուրքմենական գազի ներկրման գործարքի շուրջ

Հայաստանն ու Թուրքմենստանը բանակցություններ են վարում «Թուրքմենգազ» պետական կոնցեռնից բնական գազի գնման գործարքի շուրջ, որի միջոցով հնարավոր կլինի թուրքմենական գազն Իրանի տարածքով հասցնել Հայաստան։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում անցկացված Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։ 

Թումանյանի խոսքով՝ վերջին մի քանի տարիների ընթացքում հայաստանյան պատվիրակությունները մի քանի այցելություններ են ունեցել Թուրքմենստան, որոնց ընթացքում քննարկվել են մի շարք ծրագրեր, որոնք վերաբերում են էներգետիկային և հարակից տարբեր ոլորտներին։

Իր ելույթի ընթացքում Արտաշես Թումանյանն առանձնացրել է 3 ուղղություն, որոնց շուրջ ընթացել են Թուրքմենստան կատարած այցելությունների ընթացքում տեղի ունեցած բանակցությունները։ 

«Առաջինը՝ հայկական կողմը ցանկություն է հայտնել նախապատրաստել գործարք «Թուրքմենգազ» պետական կոնցեռնից բնական գազի գնման համար, որի հետ կապված տեղի են ունեցել մի քանի փուլերից բաղկացած բանակցություններ։ Դրանց ընթացքում ներկայացվել են հայկական կողմի սպասելիքներն ու տեսակետները և քննարկվել են այդ ծրագրի բոլոր տեխնիկական հատկանիշները։ Ծրագրի էությունը հետևյալն է․ գնում կատարել «Թուրքմենգազ»-ից, Իրանի տարածքով կազմակերպել դրա փոխանակումը՝ SWOP սխեմայով և այն հասցնել մինչև Իրան-Հայաստան սահման»,-մանրամասնել է Թումանյանը։ 

Վերջինս հավելել է՝ քանի որ ծրագրի կարևոր, հանգուցային մասնակիցներից մեկն Իրանն է, բանակցություններ են վարվել նաև Թեհրանի հետ, որի արդյունքներով Իրանը համաձայնություն է տվել այդ ծրագրի իրագործմանը։ 

«Ծրագրում նաև նշված է քանակական ցուցանիշը՝ 600 միլիոնից մինչև 1 միլիարդ խորանարդ մետր ծավալով գազի ձեռքբերում։ Այդուհանդերձ, պետք է նշեմ, որ մինչ օրս այդ կարևոր գործարքի բաղադրիչի՝ գազի գնի համաձայնեցման աշխատանքներն ավարտված չեն, և բանակցությունները շարունակվում են»,-ընդգծել է ՀՀ վարչապետի խորհրդականը։

Նրա խոսքով՝ այդ բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տարածքով դեպի Վրաստան թուրքմենական գազի արտահանմանը՝ նույն SWOP համակարգի միջոցով։ Թումանյանի բնորոշմամբ՝ այս հարցի շուրջ վրացական կողմը ևս տվել է դրական արձագանք։ 

«Այս գաղափարի իրագործման դեպքում հետագայում նաև հնարավորություն կստեղծվի թուրքմենական գազը սևծովյան ավազանի երկրների համար հասանելի դարձնելու համար»,-ասել է Արտաշես Թումանյանը։

Վերջինիս խոսքով՝ հայ-թուրքմենական բանակցությունների երկրորդ ծրագիրը վերաբերում է Թուրքմենստանից էլեկտրաէներգիայի գնմանը, որը դրական արձագանք է ստացել Աշգաբաթի կողմից։ 

«Թուրքմենական կողմն այս առիթով ներկայացրել է իր գնային առաջարկը, որը, կարծում եմ, ընդունելի է մեզ համար, սակայն պետք է ասեմ, որ հայկական կողմը դեռևս ձեռքբերվելիք էլեկտրաէներգիայի հետագա կիրառության համար օպտիմալ սխեմա չի գտել։ Մենք նախ մտածում էինք, որ այն կարելի է օգտագործել Հայաստան-Իրան գազ-էլեկտրաէներգիա ծրագրում, սակայն դրական լուծում դեռևս չունենք»,-նշել է Թումանյանը՝ հավելելով, որ այս թեմայի շուրջ ևս քննարկումներն ընթացքի մեջ են։ 

Երրորդ ուղղությունը վերաբերում է Թուրքմենստանի նավթագազային համալիրի տարբեր արտադրատեսակների՝ դեպի Հայաստան և, միգուցե, նաև այլ ուղղություններով ձեռքբերման և մատակարարման հնարավորություններին։ 

«Այստեղ գնդակը մեր դաշտում է։ Մենք պետք է հայկական շահագրգիռ ընկերությունների համար ապահովենք տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն, որպեսզի նրանք կարողանան գործունեություն ծավալել թուրքմենական գործարար միջավայրում»,-ընդգծել է Արտաշես Թումանյանը։  
 
armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Փորձի փոխանակում իտալացի գործընկերների հետ․ հանդիպում ՄՊՀ-ում• ՏԿԵ փոխնախարարը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցչի տեղակալի հետ քննարկել է համագործակցության հետ կապված հարցեր• Իրանը կնվազեցնի Հայաստանի և ԵԱՏՄ այլ երկրների գյուղատնտեսական ապրանքների մաքսատուրքերը• Վրաստանը տարեսկզբից 329 տոննա թռչնամիս է արտահանել Հայաստան• Դուբայի միջազգային պալատի պատվիրակությունը՝ ՀԱԳՄ–ում• Գևորգ Պապոյանն ու Աբդուլլա բին Թոուք Ալ-Մարրին քննարկել են ՀՀ-ԱՄԷ տնտեսական կապերի զարգացման հնարավորությունը• Էներգետիկայի ոլորտում համագործակցությունն արտացոլում է արդյունավետ փոխհարաբերությունները ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև. Վասիլիս Մարագոս• Ֆինանսների նախարարն ու Նուբար Աֆեյանը քննարկել են Հայաստանում համագործակցության ընդլայնման հնարավորությունները• Ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն