Օրենսդրական կարգավորմամբ էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիք կսահմանվի դրամական օգնությունը

25 մարտի 2025 | Ազգային ժողով | Цитата

Որպես էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիք՝ առաջարկվում է կիրառել դրամական օգնության ինստիտուտը՝ պահպանելով նաեւ համաչափությունը, քանի որ այլ ծառայությունների դեպքում եւս այս եղանակն է կիրառվում: Այս փոփոխությունն է առաջարկում գործադիրն «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:

Զեկուցողի խոսքով փոփոխությունն առաջարկվում է՝ հաշվի առնելով էկոպարեկային ծառայողների կողմից բնապահպանական իրավախախտումներ (ապօրինի ծառահատում, որսագողություն, ձկնագողություն, պետական անտառային հողերի ապօրինի օգտագործում, աղբոտում, աղտոտում եւ այլն) հայտնաբերելու, կանխելու եւ կանխարգելելու գործառույթներից բխող նրանց կյանքին եւ առողջությանը սպառնացող ամենօրյա վտանգը, ինչպես նաեւ «Հանրային ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված  դրույթները (պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում ծառայողին, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովելը):

Օրենսդրական փոփոխությամբ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում ծառայողի ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում ծառայողին կտրվի միանվագ դրամական օգնություն: Դրամական օգնության չափն ու վճարման կարգը կսահմանի Կառավարությունը:

Կարգավորմամբ էկոպարեկային ծառայողներն իրենց վերապահված լիազորությունները կիրականացնեն օրենքով սահմանված կարգով մրցույթի արդյունքով պաշտոնի նշանակվելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Դավիթ Դանիելյանը:

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ազգային ժողով
• «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը• Փոփոխություններ են առաջարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում• Փոփոխություն է առաջարկվում «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում• Կատարողական վարույթին վերաբերող օրենսդրական փաթեթի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը կերկարացվի• Քննարկվել է պացիենտների իրավունքների պաշտպանությանը վերաբերող կոնվենցիան վավերացնելու հարցը• Առաջարկվում է կանոնակարգել ներհամայնքային ուղեւորափոխադրումները եւ ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար սահմանել վարչական պատասխանատվություն• Քննարկվել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագիծը • Առաջարկվում է կանոնակարգել ներհամայնքային ուղեւորափոխադրումները եւ ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար սահմանել վարչական պատասխանատվություն• Ձերբակալված բոլոր անձինք կենթարկվեն բժշկական զննության. օրենքի նախագիծը քննարկվել եւ ընդունվել է առաջին ընթերցմամբ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն