«Հայաստանի Հանրապետությունում կանաչ, անցումային և նպաստող ծրագրերի և գործունեության տեսակների դասակարգման համակարգը (տաքսոնոմիան) հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունումը կարևոր ուղենիշ է Հայաստանի Հանրապետությունում կանաչ, անցումային և նպաստող ծրագրերի դասակարգման համակարգի ներդրման և համապատասխանաբար կանաչ ֆինանսների ներգրավման համար: Կանաչ տաքսոնոմիան կապահովի ավելի կանաչ, նորարարական և տեխնոլոգիապես առաջադեմ ապրանքների ու ծառայությունների համար շուկայի ավելի արագ զարգացումներ:
Նախագծով նախատեսվում է սահմանել կանաչ տաքսոնոմիան, կանաչ տաքսոնոմիայի առաջնահերթ ուղղությունները, ենթաուղղությունները ու գործունեությունների տեսակները, ինչպես նաև դրանց տեխնիկական համապատասխանության չափանիշները:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
___ 2025 թվականի N - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՆԱՉ, ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ՆՊԱՍՏՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ (ՏԱՔՍՈՆՈՄԻԱՆ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կանաչ, անցումային և նպաստող ծրագրերի և գործունեության տեսակների դասակարգման համակարգը (տաքսոնոմիան) համաձայն՝ N 1 հավելվածի
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться