Առաջարկվում է օրենքով ամրագրել էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիքները

19 մարտի 2025 | Ազգային ժողով | Цитата

Կառավարութունն առաջարկում է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում վերանայել էկոպարեկային ծառայության ծառայողի զոհվելու կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում տրամադրվող դրամական օգնության հետ կապված կարգավորումները: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:

Զեկուցողի խոսքով փոփոխությամբ առաջարկվում է օրենքով ամրագրել էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիքները: Կառավարությունն առաջարկում է սոցիալական ապահովագրությունը փոխարինել դրամական փոխհատուցմամբ եւ սահմանել, որ էկոպարեկային ծառայողի՝ ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում ծանր մարմնական վնասվածք ստանալու կամ մահվան դեպքերում տրվի դրամական փոխհատուցում: Առաջարկվում է նաեւ Կառավարությանը տալ փոխհատուցման վճարման կարգը սահմանելու լիազորություն:

Հաջորդ փոփոխությամբ էլ նախատեսվում է սահմանել, որ էկոպարեկային ծառայողներն իրենց վերապահված լիազորություններն իրականացնեն սույն օրենքով սահմանված կարգով մրցույթի արդյունքով պաշտոնի նշանակվելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը:

Պատգամավորների հարցերին պատասխանել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը: Նա նշել է, որ ներկայում ընթանում է Էկոպարեկային ծառայության համալրման գործընթաց եւ տեղեկացրել, որ իգական սեռի ներկայացուցիչների համար քվոտաներ սահմանված չեն. ծառայությունը նոր ձեւավորվող է, եւ կանանց ներգրավումը դրանում չի բացառվում:

Շրջակա միջավայրի փոխնախարար Արա Մկրտչյանն էլ տեղեկացրել է, որ Էկոպարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու կարգը հրապարակված է նախարարության կայքում:

Հարցը քննարկվել է հանձնաժողովի՝ մարտի 19-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ազգային ժողով
• Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին• Ներկայացվել է ՊԵԿ-ի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը• Հանձնաժողովը քննարկել ու դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագծերին• ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թ. պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ. Մխիթար Հայրապետյան• ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ցեմենտի ներքին շուկան և տեղական արտադրությունը պաշտպանելուն ուղղված օրենքի նախագիծը• Քննարկվել են «Գնումների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները• Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված ներքին արտադրողի պաշտպանությանը• Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ• Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն