«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ  22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին» N 1392-Լորոշման N 1 հավելվածով հաստատված «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների» ծրագրի 19-րդ կետում՝
1) 1-ին ենթակետից հանել  «կցելով նաև պայմանագիրը և»  բառերը․

2)1-ին ենթակետի «ա» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ 

«ա․ տոհմային ՄԵԿ-ի ձեռքբերման պայմանագիրը՝ կնքված շահառու դառնալուց ոչ ավել քան 2 ամիս առաջ, որում կարող է ամրագրված լինել նաև կանխավճարի չափը,»․

3) 4-րդ ենթակետում  «փոխհատուցման ենթակա գումարը» բառերից հետո լրացնել՝ «(ներառյալ սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված կանխավճարը)» բառերը։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի օգոստոսի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ  22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի  22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի  ընդունումը պայմանավորված է Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագիրը լավարկելու և շահառուների հետաքրքրվածությունը մեծացնելու անհրաժեշտությամբ։ 

Ընթացիկիրավիճակըև առկա խնդիրները
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի  22-ի N 1392-Լ որոշման հավելված 1-ով հաստատված Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրի իրականացման ընթացքում առաջ եկավ մի խնդիր, որը պայմանավորված է ծրագրի 19-րդ  կետի 1-ին ենթակետով և 19-րդ  կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ  սահմանված պայմանգրերի ներկայացման հանգամանքով։ 

Տվյալբնագավառումիրականացվող քաղաքականությունը
Ծրագրի» 19-րդ  կետի 1-ին ենթակետով նախատեսվում է, որ մինչև տոհմային կենդանիների ձեռք բերումը տնտեսավարողը դիմում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և այլ փաստաթղթերի հետ միասին ներկայացնում կենդանիների ձեռքբերման վերաբերյալ կնքված պայմանագիրը։ Ծրագրի նույն՝ 19-րդ  կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ սահմանվում է, որ տոհմային կենդանին ձեռք բերելուց հետո շահառուն ներկայացնում է «ձեռքբերման նպատակով ներկայացված դիմումի հաշվառման մասին տեղեկացումը ստանալուց հետո մինչև երեք ամսվա ընթացքում կնքված՝ տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերման պայմանագրի պատճենը»։ Գնորդը ձեռք բերվող կենդանիների տոհմային քարտերի և կարանտինացման գործընթացը կազմակերպելու համար առուվաճառքի պայմանագրով վաճառողին կանխավճար է վճարում, որը ևս համարվում է կենդանիների ձեռքբերման արժեքի գին, սակայն այդ վճարումն իրականացվում է մինչև շահառու դառնալը։

Կարգավորմաննպատակըև բնույթը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի  22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է տարընթերցումներից զերծ մնալու նպատակով ծրագրում կատարել համապատասխան փոփոխություններ։

Նախագծիմշակմանգործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

Ակնկալվողարդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի  22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կբացառվեն տարընթերցումները, ինչը կնպաստի շահառուների շրջանակի ընդլայնմանը, պետական աջակցությամբ ձեռք բերվող մանր եղջերավոր տոհմային կենդանիների ավելացմանը:

&nbsp7․ Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է:

 

8․  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ:

 Նախագիծը բխում է․

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 9-րդ կետով սահմանված «Գյուղատնտեսության զարգացում և արտադրողականության բարձրացում» միջոցառումից, որով նախատեսվում է տոհմային գործի բարելավում՝ տարեկան 10-15 %-ով տոհմային կենդանիների տեսակարար կշռի ավելացում,
ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1083-Լ որոշմամբ հաստատված «Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության 2023-2026 թվականների գործողությունների» հավելված 2-ի 4-րդ կետով սահմանված «Գյուղատնտեսության զարգացում, արտադրողականության բարձրացում և կայուն անասնահամաճարակային և բուսասանիտարական իրավիճակի ապահովում» առաջնահերթությունից, որով նախատեսվում է տոհմային կենդանիների տեսակարար կշռի շուրջ 10% ավելացում՝ բազային տարվա 2%-ի դիմաց։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ&nbsp&nbsp&nbsp Ն.ՓԱՇԻՆՅԱՆ


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Իրավական ակտերի նախագծեր
• «Հայաստանի Հանրապետության կառավարություն 2021 թվականի հունիսի 21-ի N 895-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ• «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծ• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ• Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1288-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին• Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական եվ փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• «Հայաստանի Հանրապետությունում կանաչ, անցումային և նպաստող ծրագրերի և գործունեության տեսակների դասակարգման համակարգը (տաքսոնոմիան) հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ• ««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի N 1284-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 11-ի N 57-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն