
Մարտի 17-ից Եվրամիությունը 11 ռուսական բանկերի եւ երկու ոչ բանկային վարկային կազմակերպությունների անջատել է միջազգային ֆինանսական SWIFT համակարգից։ Որոշումն ընդունվել է պատժամիջոցների նոր՝ 16-րդ փաթեթի շրջանակում։
Փետրվարի վերջին ԵՄ-ը հաստատել է պատժամիջոցների 16-րդ ցանկը, որը ներառում է ինչպես տնտեսական, այնպես էլ անձնական սահմանափակումներ։ Եվրահանձնաժողովը հայտնել է, որ SWIFT-ին հասանելիության արգելքը կազդի այն կազմակերպությունների վրա, որոնք «կարեւոր են համարվում ռուսական ֆինանսական եւ բանկային համակարգերի համար»։
Խոսքը, մասնավորապես, «Ակ Բարս», «Ուրալսիբ», «Սինարա», «Տոչկա» բանկ, НРБанк, «Ռոսէկոնոմբանկ, «Պրիմսոցբանկ», ББР Банк, «Կուզնեցկբիզնեսբանկ», «Կուբան Կրեդիտ բանկ», «Միր Բիզնես բանկ» բանկերի, ինչպես նաեւ «Платежный конструктор» եւ «Петербургский расчетный центр» ոչ բանկային վարկային կազմակերպությունների մասին է։
Բանկերը SWIFT համակարգն օգտագործում են միջազգային հաշվարկներ կատարելիս, ուստի այդ համակարգից անջատումը կարող է բարդացնել անդրսահմանային փոխանցումները։
news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться