ՀՀ-ում արհեստական հավկիթների վաճառքի փաստեր չեն արձանագրվել. ՍԱՏՄ-ի ղեկավարի տեղակալ

13 մարտի 2025 | Տեսչական մարմիններ | Цитата

Հայաստանում արհեստական հավկիթների արտադրության և վաճառքի դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը:

Անդրադառնալով խնդրո առարկայի վերաբերյալ մամուլում հնչեցրած ահազանգին՝ Տիգրան Պետրոսյանը նշեց, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը և պետական մյուս ծառայությունները չեն արձանագրել ՀՀ տարածքում արհեստական հավկիթների վաճառքի փաստեր, Հայաստանում գրանցված չէ արհեստական հավկիթներ արտադրող որևէ կազմակերպություն:

«Շատ խիստ կասկածում եմ, որ արտադրողներ լինեն: Եթե անգամ լինեն՝ վաղ թե ուշ կիմանանք այդ մասին: Կարծում եմ՝ մեր շուկայում արհեստական հավկիթ գոյություն չունի»,-ասաց Պետրոսյանը:

Նա ընդգծեց, որ սննդային հավկիթ ընդհանրապես չի ներկրվում Հայաստան: Ներմուծվում են միայն ինկուբացիոն ձվեր, այն էլ՝ պարտադիր և խիստ վերահսկողությամբ: Ըստ Տիգրան Պետրոսյանի՝ սննդային և ինկուբացիոն հավկիթներն արտաքնապես շատ դժվար է զանազանել, սակայն ՍԱՏՄ-ն փաստաթղթերին և առևտրային արժեքներին ծանոթանալու միջոցով վերահսկում է ներմուծումը:

ՍԱՏՄ-ի ղեկավարի տեղակալը փոխանցեց, որ Սուրբ Զատիկից առաջ բոլոր խանութներին հրահանգավորվել է խստորեն հետևել հավկիթների պիտակավորմանը, դրանց վրա արտադրության ժամկետների առկայությանը և պահեստավորման պայմանների պահպանմանը:

Ավելի վաղ Հայաստանի մի շարք լրատվամիջոցներ տեղեկացրել էին խանութներում արհեստական հավկիթների վաճառքի մասին:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեսչական մարմիններ
• Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններՖինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ• ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ 4 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք• 2025 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ• Խստացվում է պատասխանատվությունը կաթնամթերքի և միս-մսեղիքի իրացման խախտումների համար. ՍԱՏՄ• ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրության դեպք• Շրջանառության հարկի դաշտում գործող առք ու վաճառք իրականացնող տնտեսվարողները կկարողանան աջակցություն ստանալ04-04-2025• Քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 107 մլն դոլարի վնաս. Դատախազություն• ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք. պետական բյուջե չի վճարվել շուրջ 8.2 միլիարդ դրամի հարկ• ՊԵԿ-ը 2025 թվականի առաջին եռամսյակում ապահովել է 566.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն