Բեռնատարների դիզվառելիքի թանկացման հարցը կքննարկի հայ-իրանական մասնագիտական խումբը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի և Իրանի մասնագիտական խմբերը կհանդիպեն ու կքննարկեն տրանսպորտային փոխադրումներին առնչվող հարցերի ամբողջ համալիրը և կփորձեն փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել: Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն՝ պատասխանելով դիզվառելիքի թանկացման վերաբերյալ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Կայքը 2024 թվականի նոյեմբերի 17-ին գրել էր, որ հայկական բեռնատարների վարորդները փակել են դեպի «Ագարակ» անցակետ տանող ճանապարհը։ Գործող կանոնների համաձայն՝ հայկական բեռնատարները Իրան են մտնում դատարկ բաքերով, որոնք վերադարձին պետք է լիցքավորված լինեն։ Այս կարգավորումը գործել է տարիներ շարունակ, բայց վերջին ժամանակաշրջանում մաքսատանը վառելիքի գինը կտրուկ բարձրացել է, ինչն էլ առաջացրել է հայաստանյան բեռնափոխադրողների դժգոհությունը։

ԱԳՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը նշված խնդիրը մի քանի անգամ բարձրացրել է իրանական կողմի հետ տարբեր քննարկումների ընթացքում:

«Փետրվարի 28-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի և ԻԻՀ ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի, ինչպես նաև վերջինիս տեղակալի հետ Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում իրանցի գործընկերոջ ուշադրությունը կրկին հրավիրվել է հարցի վրա»,-հայտնում է ԱԳՆ-ն։

Հիշեցնենք` իրանական մաքսակետում օտարերկրյա պետհամարանիշներով բեռնատարների դիզվառելիքի գների վերջին կտրուկ աճը լուրջ խնդիր է դարձել հայ վարորդների համար։

2024–ի նոյեմբերին հարցը քննարկել էին երկու երկրների արտգործնախարարները։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Փորձի փոխանակում իտալացի գործընկերների հետ․ հանդիպում ՄՊՀ-ում• ՏԿԵ փոխնախարարը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցչի տեղակալի հետ քննարկել է համագործակցության հետ կապված հարցեր• Իրանը կնվազեցնի Հայաստանի և ԵԱՏՄ այլ երկրների գյուղատնտեսական ապրանքների մաքսատուրքերը• Վրաստանը տարեսկզբից 329 տոննա թռչնամիս է արտահանել Հայաստան• Դուբայի միջազգային պալատի պատվիրակությունը՝ ՀԱԳՄ–ում• Գևորգ Պապոյանն ու Աբդուլլա բին Թոուք Ալ-Մարրին քննարկել են ՀՀ-ԱՄԷ տնտեսական կապերի զարգացման հնարավորությունը• Էներգետիկայի ոլորտում համագործակցությունն արտացոլում է արդյունավետ փոխհարաբերությունները ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև. Վասիլիս Մարագոս• Ֆինանսների նախարարն ու Նուբար Աֆեյանը քննարկել են Հայաստանում համագործակցության ընդլայնման հնարավորությունները• Ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն