Հայաստանում նոյեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 74.2 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 11.6 %-ով (83.9 հազ. մարդ): Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության աշխատանքի խորհրդատվության եւ տեղեկատվության բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը:
Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 72.5%-ը, իսկ երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 23.1%-ը:
Հոկտեմբերին գործակալություն է ներկայացվել 1739 թափուր աշխատատեղ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1309 աշխատատեղով: Նրա փոխանցմամբ' թափուր աշխատատեղերից 895-ը բանվորական է, իսկ 844-ը' ծառայողական: Ամսվա ընթացքում թափուր աշխատատեղերից 458-ը լրացվել է, 920-ը կրկնվող են, դրանք կրկնվում են որակյալ աշխատուժի բացակայության եւ ցածր աշխատավարձի պատճառով: Աշխատաշուկայում թափուր աշխատատեղերը բժիշկների, դասավանդողների (մարզերում), գանձապահների, համակարգչային օպերատորների, էլեկտրիկների, դերձակները, վարորդների, վաճառողների, խոհարարների, մատուցողների, հացթուխների եւ այլ բանվորական մասնագիտություններով են:
Նշենք, որ տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 9275 աշխատանք փնտրող: Աշխատանքի տեղավորվածներից 5354-ը կանայք են, 2805-ը' երիտասարդներ: 2012թ. նոյեմբերի 1-ի դրությամբ գործազրկության նպաստի ստացման իրավունք ունի 13729 գործազուրկ:
Աղբյուրը՝ www.news.am
Լուսանկարը՝ www.news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться