Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ

03 մարտի 2025 | Հայտարարություններ | Цитата

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2025 թվականի համար սահմանվել էր 8000 հատ տրանսպորտային միջոցի մասով, որը ՀՀ կառավարության 28.11.2024թ. N 1876-Ն որոշմամբ բաշխվել է հետևյալ կերպ.

1) 3000 հատից ոչ ավելի քանակով տրանսպորտային միջոցներ մաքսատուրքի արտոնությամբ կարող են ձևակերպվել անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:

2) 5000 հատից ոչ ավելի քանակով` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) կողմից:

Կոմիտեն տեղեկացնում է, որ 2025թ. մարտի 2-ը ներառյալ մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպվել է.

1) 466 հատը կամ բաշխված քվոտայի (3000 հատ) 15.5%-ը` անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:

2) 4818 հատը կամ բաշխված քվոտայի (5000 հատ) 96.4%-ը` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Հայտարարություններ
• Թարմացվել է սահմանափակումների ոչ ենթակա ապրանքատեսակների ցանկը• Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններՖինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ• Կաթնամթերքի վաճառքի նոր կարգ՝ ապրիլի 27-ից• Փորձագետի թափուր հաստիք՝ ապրանքագիտական փորձաքննություններ իրականացնող բաժնում• Սահմանվել է կաթնամթերքի վաճառքի նոր կարգ• Ակբա Լիզինգը բացառիկ առաջարկներ է ներկայացնում Leasing Expo 2025-ին• ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ• Հայտարարություն անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ• Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության հայտերի ընդունումը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն