
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1284-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է՝ ծրագրի գործողության անցած ժամանակահատվածի արդյունքներով որոշ դրույթների փոփոխության՝ շահառուի և կապալառուի հարաբերությունների հստակեցման անհրաժեշտությամբ։
ՆԱԽԱԳԻԾ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1284-Լ որոշման հավելվածի 8-րդ կետի 10-րդ ենթակետում «ծրագիրը պետք է իրականացվի» բառերը փոխարինել «ծրագրի շրջանակում շահառուն ջերմատան կառուցման և մոնտաժման աշխատանքները պետք է իրականացնի» բառերով, իսկ «(ներառյալ անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը և աշխատանքների իրականացումը)» բառերը հանել։
2. Սույն որոշման 1-ին կետի դրույթը տարածվում է նաև 2024 թվականի հուլիսի 26-ից հետո ծագած հարաբերությունների վրա (արդեն իսկ կնքված վարկային պայմանագրերի դրույթներում համապատասխան փոփոխություն կատարելու պայմաններում)։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1284-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անհրաժեշտությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1284-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է՝ ծրագրի գործողության անցած ժամանակահատվածի արդյունքներով որոշ դրույթների փոփոխության՝ շահառուի և կապալառուի հարաբերությունների հստակեցման անհրաժեշտությամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում կնքվել է 7 պայմանագիր՝ 33,45 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու նպատակով։
Ծրագրի գործողության անցած ժամանակահատվածի արդյունքներով պայմանավորված, առաջացել է գործընթացը որոշակի կարգավորելու անհրաժեշտություն։ Մասնավորապես, ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 25–ի N 1139-Լ որոշմամբ ծրագրում կատարվել են փոփոխություններ և լրացումներ և ռիսկերը մեղմելու նպատակով մասնավորապես սահմանվել է, որ ծրագիրը պետք է իրականացվի կապալառու կազմակերպության միջոցով (ներառյալ անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը և աշխատանքների իրականացումը)։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կապալառու կազմակերպությունները հիմնականում մասնագիտացված են ջերմատների կառուցման և մոնտաժման գործում, իսկ ջերմատների կառուցման և մոնտաժման համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը իրականացնում են ջերմոցատերերը (շահառուները)՝ օգտագործելով նաև ջերմատնայի տնտեսության վարման իրենց փորձը և կապերը։ Վերոնշյալ հարցերի շուրջ քննարկումներ են իրականացվել շահագրգիռ կառույցների, այդ թվում ջերմատնային տնտեսության բնագավառում տնտեսավարողների, կառուցողների (կապալառուների) հետ, որի արդյունքում մշակվել է նախագիծը։ Միաժամանակ, նշվել է, որ կապալառու կազմակերպության միջոցով անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը ջերմոցատերերի (շահառուների) համար հանգեցնում է լրացուցիչ ծախսերի։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Գյուղատնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արդյունավետության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը, արդի տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների՝ գյուղացիական տնտեսությունների, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերք վերամշակողների եկամուտների ավելացմանը:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ: Կառավարության 2021-2026թթ. ծրագրով նպատակ է դրվել շարունակել վարկային, լիզինգային և փոխհատուցման գործիքներով օժանդակել ջերմատնային տնտեսությունների հիմնմանը։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «Բարձրացնել գյուղատնտեսական ոլորտի մրցունակությունն ու արդյունավետությունը» և «Խթանել թվային գյուղատնտեսությունը և տեխնոլոգիական նորարարությունը» առաջնահերթություններում կարևորվում է արժեշղթաների առևտրայնացման, արդիականացման և մեքենայացման ներդրումների իրականացումը, նորարարական տեխնոլոգիաների կիրառումը (էջ՝ 43 և 75)։
Կարգավորման նպատակը և բնույթը։ Նախագծով առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի ծրագրի գործողության անցած ժամանակահատվածի արդյունքներով պայմանավորված շահառուի և կապալառուի հարաբերությունների հստակեցման։ Մասնավորապես, նախագծով հնարավորություն է տրվում շահառուներին, որ իրենք ձեռք բերեն ջերմատների կառուցման և մոնտաժման համար անհրաժեշտ միջոցները, իսկ ջերմատների կառուցման և մոնտաժման աշխատանքները պետք է իրականացվեն մեկ կապալառու կազմակերպության (իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր) միջոցով, որը կարող է իր պարտավորությունների կատարմանը մասնակից դարձնել ենթակապալառուների։
Միաժամանակ, հաշվի առնելով որ ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 25–ի N 1139-Լ որոշումը ուժի մեջ մտնելուց հետո ծրագրին դիմել և վարկային պայմանագիր են կնքել շահառուներ (որոնց վարկը տրամադրվում է փուլերով, և որոնք դեռ պետք է ձեռք բերեն ջերմատան համար անհրաժեշտ միջոցներ), բոլոր շահառուների համար հավասար պայմաններ ապահովելու նպատակով, նախագծին տրվում է հետադարձ ուժ։
Նախագծով առաջարկվող կարգավորումները կհստակեցնեն Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի իրականացման գործընթացը։
Սույն նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ և լրացուցիչ ծախս չի նախատեսվում։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունմամբ կխթանվի խոշոր ջերմատնային տնտեսությունների կառուցումը, կավելանա ջերմատնային արտադրանքի արտադրության և արտահանման ծավալները։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться