Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին

Նախագծի ընդունման դեպքում պետական գույքն անհատույց օգտագործման կտրամադրվի Կառավարության կողմից հավանության արժանացած սպորտի, կրթության, մշակույթի զարգացմանն սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման համար՝ ծրագրով սահմանված ժամկետներում։ Ներկայումս առկա են մի շարք դեպքեր, երբ ներդրողերը ներկայացրել են երկարաժամկետ ծրագրեր, որոնք ուղղված են Կառավարության միջոցառումների ծրագրով սահմանված նշված բնագավառների զարգացմանը և էական նշանակություն ունեն  համապատասխան ոլորտների զարգացման համար, սակայն, Կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման դրույթներին ամբողջությամբ չհամապատասխանելու պատճառաբանությամբ, չեն կարող բավարարվել։ Նախագծի ընդունման դեպքում, բոլոր այն ծրագրերի համար, որոնց իրականացմանը Կառավարությունը հավանություն կտա, պետական սեփականություն հանդիսացող գույքերը կտրամադրվեն անհատույց օգտագործման՝ որոշակի արտոնյալ պայմաններով, սակայն միևնույն ժամանակ կհսկվեն համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 21-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի «Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 595-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «1) համայնքներին, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին (բացառությամբ՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններից վերակազմակերպված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին) իրենց կողմից ներկայացված ծրագրում սահմանված ժամկետով, որը չի կարող գերազանցել 3 տարին, եթե ներկայացված ծրագիրը համապատասխանում է սույն որոշման 3-րդ հավելվածով սահմանված պայմաններին։ Պետական ոչ առևտրային կազմակերպություններից վերակազմակերպված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին գույքն անհատույց օգտագործման տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նշված ժամկետը։ Ընդ որում ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած սպորտի, կրթության, մշակույթի զարգացմանը կամ սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ներդրումային ծրագրերի վրա չեն տարածվում սույն որոշման 4-րդ հավելվածով սահմանված պայմանները, իսկ տարածքն անհատույց օգտագործման է տրամադրվում ծրագրով սահմանված ժամկետով։ Գույքի անհատույց օգտագործման պայմանների նկատմամբ հսկողությունն իրականացնում է կոմիտեն` պետական սեփականություն հանդիսացող գույքի անհատույց օգտագործման պայմանագրի դրույթների համաձայն․».

2) Որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 1-ին կետում «հիմնադրամներին» բառից հետո լրացնել «(բացառությամբ` ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած սպորտի, կրթության, մշակույթի զարգացմանը կամ սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ներդրումային ծրագիր ներկայացրած համայնքների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների)»։

3) Որոշմամբ հաստատված N 4 հավելվածի 1-ին կետում «, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած սպորտի, կրթության կամ մշակույթի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագիր ներկայացրած կազմակերպությունների» բառերը փոխել «, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած սպորտի, կրթության, մշակույթի զարգացմանը կամ սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ներդրումային ծրագիր ներկայացրած կազմակերպությունների, համայնքների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների (բացառությամբ՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններից վերակազմակերպված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին)»։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                     Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                         

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 21-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Անհրաժեշտությունը և նպատակը․
Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է պետական սեփականություն համարվող գույքի անհատույց օգտագործման տրամադրման գործընթացի պարզեցմամբ։

1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները․

Գործող որոշմամբ համայնքներին, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին (բացառությամբ՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններից վերակազմակերպված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին)  պետական գույքն անհատույց օգտագործման է տրամադրվում՝ իրենց կողմից ներկայացված ծրագրում սահմանված ժամկետով, որը չի կարող գերազանցել 3 տարին։ Սակայն առկա են դեպքեր, երբ սուբյեկտները ներկայացնում են երկարաժամկետ ներդրումային ծրագրեր, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ սպորտի, կրթության, մշակույթի զարգացման կամ սոցիալական խնդիրների լուծման գործընթացում։

 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները․

Իրականացվող գործընթացի, ինչպես նաև պետական գույքի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։ Նախագծի համաձայն բացառություն է սահմանվել համայնքների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների համար, որոնց կողմից ներկայացված ծրագրերը հավանության են արժանացել ՀՀ կառավարության կողմից։ Նախագծի ընդունման դեպքում պետական գույքն անհատույց օգտագործման կտրամադրվի Կառավարության կողմից հավանության արժանացած սպորտի, կրթության, մշակույթի զարգացմանն սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման համար՝ ծրագրով սահմանված ժամկետներում։ Ներկայումս առկա են մի շարք դեպքեր, երբ ներդրողերը ներկայացրել են երկարաժամկետ ծրագրեր, որոնք ուղղված են Կառավարության միջոցառումների ծրագրով սահմանված նշված բնագավառների զարգացմանը և էական նշանակություն ունեն  համապատասխան ոլորտների զարգացման համար, սակայն, Կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման դրույթներին ամբողջությամբ չհամապատասխանելու պատճառաբանությամբ, չեն կարող բավարարվել։ Նախագծի ընդունման դեպքում, բոլոր այն ծրագրերի համար, որոնց իրականացմանը Կառավարությունը հավանություն կտա, պետական սեփականություն հանդիսացող գույքերը կտրամադրվեն անհատույց օգտագործման՝ որոշակի արտոնյալ պայմաններով, սակայն միևնույն ժամանակ կհսկվեն համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառություններից։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Իրավական ակտերի նախագծեր
• Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական եվ փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• «Հայաստանի Հանրապետությունում կանաչ, անցումային և նպաստող ծրագրերի և գործունեության տեսակների դասակարգման համակարգը (տաքսոնոմիան) հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• ««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի N 1284-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 11-ի N 57-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1485-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• <<Անկանխիկ գործառնությունների մասին>> օրենքում լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի• «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն