Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2102-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին

Առավել մեծ թվով ներդրումներ ներգրավելու և կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների նկատմամբ հսկողության առավել արդյունավետ մեխանիզմներ ներդնելու նպատակով նախատեսվում է սահմանել դրույթ՝ համաձայն որի աճուրդային եղականով կամ ուղղակի ձևով պետական գույքի մասնավորեցման, օտարման կամ օգտագործման տրամադրման մասին համապատասխան իրավական ակտերով սահմանված ներդրումների չափը և կատարման ժամկետները բավարար հիմնավորման դեպքում կարող են փոփոխվել՝ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասՆերդրումներխան որոշմամբ։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «........................» 2025 թվականի N ...... –Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2102-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության անունից կնքված գործարքներով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու և պետական գույքի գրավադրման պայմանները սահմանելու մասին» N 2102-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4․1 կետով՝ ․

«4․1․ Սահմանել, որ աճուրդային եղականով կամ ուղղակի ձևով պետական գույքի մասնավորեցման, օտարման կամ օգտագործման տրամադրման մասին համապատասխան իրավական ակտերով սահմանված ներդրումների չափը և կատարման ժամկետները բավարար հիմնավորման դեպքում կարող են փոփոխվել՝ կոմիտեի համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ։ Ընդ որում փոփոխման են ենթակա  միայն այն ներդրումները, որոնց  չկատարման համար հաշվարկված տուգանքները արդեն իսկ վճարվել են։»

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                            Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2102-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրականացման անհրաժեշտությունը և նպատակը
Իրավական ակտի լրացումը պայմանավորված է Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2024 թվականի նոյեմբերի 11-ի N ԿԱ/345-2024 նիստի արձանագրության 8-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ, որով առաջարկվել էր «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 7-ի N1634-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվող փոփոխությունների իրավական հիմքերի հարցը՝ Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ներգրավվածությամբ աշխատանքային կարգով քննարկել Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի մոտ՝ քննարկմանը անդրադառնալով նաև ընդհանուր իրավական կարգավորումներին:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2102-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առավել մեծ թվով ներդրումներ ներգրավելու և կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների նկատմամբ հսկողության առավել արդյունավետ մեխանիզմներ ներդնելու նպատակով նախատեսվում է սահմանել դրույթ՝ համաձայն որի աճուրդային եղականով կամ ուղղակի ձևով պետական գույքի մասնավորեցման, օտարման կամ օգտագործման տրամադրման մասին համապատասխան իրավական ակտերով սահմանված ներդրումների չափը և կատարման ժամկետները բավարար հիմնավորման դեպքում կարող են փոփոխվել՝ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ։ Ընդ որում փոփոխման են ենթակա միայն այն ներդրումները, որոնց չկատարման համար հաշվարկված տուգանքներն արդեն իսկ վճարվել են։

Նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել նաև այն հանգամանքը, որ վերջին տարիներին տնտեսական պայմանները՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով, փոփոխվել են, և վերջիններս կարող են անմիջական ազդեցություն ունենալ ներդրողների ֆինանսական հնարավորությունների և ծրագրերի իրականացման վրա։

Օրինակ. Կորոնավիրուսի համավարակը, տարածաշրջանային ճգնաժամերը, տնտեսական անկայունությունը կամ տարադրամային տատանումները ևս կարող մեծ ազդեցություն ունենալ ներդրողների պարտավորությունների կատարման վրա:

Ներդրումների պայմանների ճկուն վերանայումը թույլ կտա պահպանել ծրագրերի իրագործումը՝ խուսափելով ներդրումների դադարեցման և չիրականացման ռիսկերից:

Չնայած փոփոխություններին, նախագիծը նախատեսում է, որ ներդրողները պետք է վճարեն չկատարված ներդրումների համար հաշվարկված տուգանքները՝ նախքան փոփոխությունների ընդունումը: Սա երաշխավորում է, որ պետական բյուջեն չի տուժի, իսկ փոփոխությունները կկիրառվեն միայն ֆինանսական պատասխանատվության ապահովման պայմաններում:

Նմանատիպ մեխանիզմներ կիրառվում են մի շարք երկրներում, որտեղ տնտեսական դժվարությունների դեպքում ներդրողներին տրամադրվում են ճկուն լուծումներ՝ պետական շահը չվտանգելու պայմանով:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագիծը թույլ կտա հաշվի առնել տնտեսական կամ այլ անսպասելի գործոնները, որոնք կարող են ազդել ներդրումային ծրագրերի վրա: Նախատեսված ներդրումների չափի վերանայումը թույլ կտա ծրագրերը կատարել ավելի իրատեսական պայմաններում:
Օրինակ. Եթե ներդրողը ժամանակավոր դժվարություններ ունի, ներդրումային բեռի որոշակի թեթևացումը կնպաստի ծրագրի ավարտին, ինչը պետության և հասարակության համար կունենա ավելի մեծ արդյունք:

Սա կնպաստի նոր ներդրողների ներգրավմանը, քանի որ պետությունը ցուցաբերում է համագործակցություն և իրատեսություն:

Առաջարկվող փոփոխությունները չեն վնասում պետական շահերին, քանի որ ներդրողները պարտավորվում են վճարել չկատարված ներդրումների տուգանքները,  իսկ փոփոխությունները հնարավոր են միայն հիմնավորված դեպքերում՝ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի և ՀՀ կառավարության համաձայնությամբ:

Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում Ներդրումների չափի ճկուն փոփոխությունը հնարավորություն կտա ներդրողներին հաղթահարել ժամանակավոր դժվարությունները և շարունակել ծրագրերը՝ ապահովելով դրանց ավարտը: Կվերացվեն ծրագրերի ձախողման կամ դադարեցման ռիսկերը, ինչը կնպաստի պետական գույքի արդյունավետ օգտագործմանը:

Չկատարված ներդրումների տուգանքների պարտադիր վճարումը կպահպանի պետական եկամուտների մակարդակը, կնվազեն ռիսկերն, որ չկատարված ներդրումների պատճառով պետությունը ֆինանսական կորուստներ կունենա:

Կառավարության կողմից ներդրումային պայմանների ճկուն վերանայման մեխանիզմի կիրառումը կխթանի վստահությունը պետական կառույցների հանդեպ և նոր ներդրողների համար կստեղծվի գրավիչ միջավայր, ինչը կնպաստի տնտեսական ակտիվության աճին:

Ներդրումային պայմանագրերի վերանայումը կնպաստի պետական գույքի արդյունավետ և նպատակային օգտագործմանը: Արդյունքում, գույքը կօգտագործվի՝ համաձայն նրա սկզբնական ծրագրի կամ նպատակների՝ կանխելով դրա անգործությունը կամ վատնումը:

Հաշվի առնելով, որ տնտեսական պայմանները կարող են արագ փոփոխվել՝ այս նախագիծը հնարավորություն կտա ներդրումային ծրագրերը հարմարեցնել տնտեսական իրողություններին: Ներդրումները կդառնան ավելի կայուն և իրատեսական՝ առանց պետության վրա ավելորդ ֆինանսական բեռի, իսկ ներդրումների նպատակային իրագործումը կբերի ենթակառուցվածքների, աշխատատեղերի կամ այլ սոցիալ-տնտեսական արդյունքների ստեղծմանը:

Նախագծի ընդունումը կբարձրացնի նախագծերի հանրային արժեքը, որը բխում է ոչ միայն պետական, այլև հասարակական շահերից:

Միաժամանակ, Նախագիծը ներդրողներին առաջարկում է գործընկերային մոտեցում, ինչը կարող է բարելավել Հայաստանի միջազգային վարկանիշը որպես ներդրումային դաշտի մասնակից, ինչպես նաև նոր միջազգային ներդրողներ կարող են հետաքրքրվել Հայաստանի ներդրումային հնարավորություններով:

Այս նախագծի իրականացումը թույլ կտա խուսափել ներդրումային ծրագրերի ձախողումից, խթանել տնտեսական աճը, նպաստել պետական և հասարակական շահերի պաշտպանությանը և ապահովել ներդրումային միջավայրի երկարաժամկետ զարգացումը։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2102-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 6.7-րդ բաժնով սահմանված Պետական գույքի արդյունավետ կառավարման դրույթներից։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Իրավական ակտերի նախագծեր
• Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական եվ փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• «Հայաստանի Հանրապետությունում կանաչ, անցումային և նպաստող ծրագրերի և գործունեության տեսակների դասակարգման համակարգը (տաքսոնոմիան) հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• ««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի N 1284-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 11-ի N 57-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1485-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• <<Անկանխիկ գործառնությունների մասին>> օրենքում լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի• «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն