Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության հայտարարությունը ԶՊՄԿ-ում իրադարձությունների վերաբերյալ

01 փետրվարի 2025 | Լուրեր տնտեսվարողներից | Цитата

Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միությունը հայտարարություն է տարածել ԶՊՄԿ-ում իրադարձությունների վերաբերյալ:

«Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության անդամ կազմակերպությունները անհանգստացած են ԶՊՄԿ-ում հունվարի 31-ին նախաձեռնված՝ արհմիության կողմից չարտոնված գործադուլով եւ ընկերության տարածքում ստեղծված իրավիճակով։ Ցավոք, մեր ոլորտը ականատես է եղել նմանատիպ գործողությունների հետեւանքով ոչ միայն մեկ ընկերության, այլ երկրի տնտեսության համար կարեւորագույն ոլորտի մրցունակության, երկրի ներդրումային հեղինակության վրա բացասական հետեւանքներին։

Հարկ չկա բացատրելու, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ երկրի առաջին հարկատուի բնականոն աշխատանքի խաթարումը։ Երկրի խոշորագույն ձեռնարկության բնականոն գործունեության ապահովումը ոչ միայն ԶՊՄԿ-ի ու նույնիսկ ոչ միայն ոլորտի, այլ երկրի տնտեսական կայունության եւ հեղինակության խնդիրն է։

Չվիճարկելով աշխատանքային պայմանների բարելավման նպատակով պայքարի որեւէ մեկի իրավունքը, բողոքի ակցիայի մասնակիցներին կոչ ենք անում իրենց պահանջները ներկայացնել օրինական ճանապարհով, չխաթարելով ընկերության բնականոն աշխատանքը։ Նման ճանապարհով խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլեւ, ինչպես ցույց է տալիս փորձը, առաջացնում են ահռելի տնտեսական եւ սոցիալական խնդիրներ համայնքի եւ տարածաշրջանի համար։

Միաժամանակ, ուզում ենք հիշեցնել, որ հանքարդյունաբերության ոլորտը շարունակում է ապահովել ամենաբարձր աշխատավարձերը, որոնց հետ համադրելի է միայն բարձր տեխնոլոգիաների եւ բանկային ոլորտի վարձատրությունները։ Ավելին՝ ոլորտի ընկերությունները հաճախ անտեսելով սեփական տնտեսական շահը՝ պահում են ուռճացված աշխատակազմեր, լուծելով հեռավոր մարզերում աշխատատեղերի պահպանման եւ արտագաղթի կանխման խնդիրը։ Սյունիքի դեպքում սա ոչ միայն սոցիալական, այլեւ ռազմավարական խնդիր է։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր կողմերին ջանքեր ներդնել ապօրինությունը վերացնելու, խնդիրները կառուցողական ճանապարհով լուծելու եւ երկրի առաջին հարկատուի բնականոն աշխատանքն անմիջապես վերականգնելու ուղղությամբ»։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր տնտեսվարողներից
• Տեղական ներդրողն է օտարերկրյա ներդրողների համար լավագույն օրինակը. Տիգրան Հարությունյան• Հանդիսավորությամբ նշվեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության 20 ամյակը• Սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում երիտասարդ ձեռներեցներից կազմված 10 թիմ ներկայացրին հավակնոտ ծրագրեր, որոնցից չորսը դարձան SIA մրցանակաբաշխության հաղթող• Արտյոմ Թադևոսյան. «Արտահանման պետական ծրագրերը պետք է մշակել ռեալ արտահանողների օգնությամբ, ոչ թե կողքից նայելով»• Բելառուսի որոշումը որևէ աղերս չունի ARARAT կոնյակների հետ․ Երևանի կոնյակի գործարան• Բելառուսն արգելել է «Արարատ կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներկրումը• 5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար• Նախատեսվում է մինչև 2032 թվականը բազմապատկել գինու արտադրության ծավալները• Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխեց 1 մլրդ ՀՀ դրամի և 5 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն