Քաղաքացիների Էլեկտրոնային ստորագրությունները կակտիվացվեն ինքնաշխատ կերպով, հավելյալ գործողություն իրականացնելու կարիք չկա. ԷԿԵՆԳ

Քաղաքացիների Էլեկտրոնային ստորագրությունները կակտիվացվեն ինքնաշխատ կերպով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը (ԷԿԵՆԳ):

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած սույն թվականի փետրվարի 1-ից:

Այս նախաձեռնության նպատակն է հեշտացնել և խթանել քաղաքացիների համար էլեկտրոնային ստորագրության ձեռքբերումը և օգտագործումը՝ պետական և մասնավոր թվային ծառայություններից օգտվելիս, այդ թվում՝ ֆիզիկական անձանց տարեկան եկամուտները հայտարարագրելիս։

Այն քաղաքացիներն, ովքեր մինչև նշված ժամկետը չեն վճարել և չեն ակտիվացրել իրենց էլեկտրոնային ստորագրությունը, նրանց էլեկտրոնային ստորագրությունը կակտիվացվի ինքնաշխատ կերպով: Էլեկտրոնային ստորագրության ակտիվացման համար անձանց կողմից որևէ հավելյալ գործողություն իրականացնելու կարիք չկա»,- նշված է ԷԿԵՆԳ-ի տարածած հաղորդագրության մեջ: 
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1210750


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• «Jazeera Airways» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Քուվեյթ –Երևան- Քուվեյթ երթուղով• Հայաստանը ճանաչվել է առաջատար ուղղություն Economy Middle East պարբերականի 15 լավագույն տոնական ճամփորդությունների ցանկում• Կհստակեցվեն ԼՂ-ում նախկին սուբյեկտների և ՀՀ-ում գրանցված անձանց միջև գրավային հարաբերությունների իրավական անորոշությունները• Հայաստանում էլեկտրաէներգիայի խոշոր սպառողները կկարողանան անմիջական կապ հաստատել արտադրողների հետ• ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են արվել 2024 թ․-ի նոյեմբերի 21-ի N 1815-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման մեջ։• ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են արվել 2024 թ․-ի նոյեմբերի 21-ի N 1815-Ն որոշման մեջ• Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում• Ամերիկայի առևտրի պալատը ունի կարևոր դերակատարություն Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման համար. Պապոյան• «Գործարարության ձայնը միշտ պետք է հասանելի ու լսելի լինի երկրում իրականացվող տնտեսական քաղաքանության մեջ»․ Արսեն Ղազարյան

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն