Կպարզեցվեն պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության ոլորտում սահմանված ընթացակարգերը

30 հունվարի 2025 | Կառավարության նիստ | Цитата

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության ոլորտում սահմանված ընթացակարգերի պարզեցման համար: Ըստ այդմ՝ վերանայվել են պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակում փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի ծավալները` ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ արտամարմնային բեղմնավորման պետական պատվերի շրջանակում ֆինանսավորումը սահմանվել է ըստ փուլերի: Ըստ այդմ՝ սահմանվել են արտոնյալ պայմաններով արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի շրջանակում փոխհատուցվող բժշկական օգնության և սպասարկման կոնկրետ ծավալները: Արդյունքում՝ ակնկալվում է շահառուների համար պարզեցնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունների տրամադրման գործընթացը, արտամարմնային բեղմնավորման ցուցման դեպքում բացառելով բժշկական կազմակերպության կողմից բուժման վերաբերյալ համապատասխան հրաման տալու նպատակով առողջապահության նախարարություն դիմելու գործընթացը, դրանով իսկ կրճատելով շահառուի սպասելաժամանակը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Կառավարության նիստ
• Կառավարությունը 23 ծրագրի իրականացման համար 17 համայնքի կտրամադրի 2 մլրդ 15 մլն դրամ• Սահմանվել են կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի ներքին հարդարման նվազագույն չափանիշները• Կկանոնակարգվի ՀՀ համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների արտաքին առևտուրը• Կխթանվի խոշոր ջերմատնային տնտեսությունների կառուցումը, կավելանա ջերմատնային արտադրանքի արտադրության և արտահանման ծավալները• Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. Գեղամավան գյուղում կկառուցվի գերժամանակակից ջերմոցային համալիր• Կստեղծվի հնարավորություն տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար• Կառավարությունն ապահովում է փոքր համայնքներում կարևոր ու մեծածավալ ծրագրեր իրականացումը• Փոփոխություններ և լրացումներ՝ գնման ընթացակարգերի կազմակերպման պայմաններում• Կառավարությունը գումար է հատկացրել Բրյուսելում ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք ձեռք բերելու նպատակով

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն