Ռուբիոն տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը մտադիր է զարգացնել տնտեսական կապերը Հնդկաստանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կզարգացնի տնտեսական կապերը Հնդկաստանի հետ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպման ժամանակ։

«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր Վաշինգտոնում հանդիպել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ»,- նշվել է պետդեպարտամենտի մամուլի ծառայության երեքշաբթի արված հայտարարությունում:

«Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է Թրամփի վարչակազմի ցանկությունը՝ աշխատել Հնդկաստանի հետ՝ տնտեսական կապերը զարգացնելու եւ անօրինական միգրացիայի հետ կապված խնդիրները լուծելու համար»,- նշվել է փաստաթղթում։

Ինչպես նշվել է, կողմերը վերահաստատել են Միացյալ Նահանգների եւ Հնդկաստանի միջեւ գործընկերության հետագա ամրապնդման համատեղ հանձնառությունը: «Նրանք քննարկել են թեմաների լայն շրջանակ, ներառյալ տարածաշրջանային խնդիրներն ու ԱՄՆ-ի եւ Հնդկաստանի միջեւ հարաբերությունների հետագա խորացման հնարավորությունները, մասնավորապես՝ նոր տեխնոլոգիաների, պաշտպանական համագործակցության, էներգետիկայի եւ ազատ եւ բաց հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խթանման ոլորտներում»,- նշվել է հայտարարությունում

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն