Որոշ ենթակայաններ վերակառուցելու նպատակով 40.000.000 դոլարի չափով վարկ կտրամադրվի Հայաստանին

22 հունվարի 2025 | Ազգային ժողով | Цитата

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2» 220/110/10 կՎ, «Մարաշ» 220/110/10 կՎ եւ «Եղեգնաձոր» 220/110/35 կՎ ենթակայանները, որոնք կառուցվել են դեռեւս 1960-1970-ական թվականներին: Վարկային համաձայնագիրը 40.000.000 դոլարի չափով է: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից 15-ը՝ արտոնյալ: Վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետը 2029 թվականն է: Պարտավորության վճարը տարեկան կազմում է 0,25 տոկոս դրույքաչափ, որը հաշվարկվում է չմասնահանված գումարի նկատմամբ:

Խորհրդարանը հունվարի 22-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր»» վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը պարզաբանել է, որ ենթակայաններում վերակառուցման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք գործոններով. սարքավորումների զգալի մասը շահագործվում է ավելի քան 40 տարի, եւ մաշվածության բարձր աստիճանը ստեղծում է էլեկտրամատակարարման հուսալիության ապահովման մեծ ռիսկեր: Սարքավորումների շահագործման ապահովման բարդությունը կապված է նաեւ պահեստամասերի ձեռքբերման խնդրի հետ, քանի որ նշված սարքավորումները վաղուց դուրս են եկել արտադրությունից: Շահագործման մեջ գտնվող ռելեական պաշտպանության եւ ավտոմատիկայի սարքվածքները բացի հին եւ մաշված լինելուց չունեն ժամանակակից անհրաժեշտ միկրոպրոցեսորային սարքվածքներին բնորոշ ֆունկցիաներ: Մի շարք այլ խնդիրներ առկա են ենթակայանների շահագործման խնդիրների առումով:

Ծրագրի շրջանակը ներառում է նաեւ միջոցառումներ եւ ներդրումներ՝ ուղղված SCADA տեղեկատվական կառավարման համակարգի ներդրման ավարտին, որը կբարձրացնի Հայաստանի էլեկտրահաղորդման ցանցի թվայնացման մակարդակը եւ կբարելավի իրական ժամանակում կարգավորումը: Ենթակայանների վերազինումը եւ արդիականացումը կնպաստեն էլեկտրաէներգետիկական համակարգի վթարայնության նվազեցմանը, էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության բարձրացմանը, նաեւ կկրճատեն ենթակայանների շահագործման եւ պահպանման ծախսերը: Ակնկալվում է աշխատանքներն ավարտել մինչեւ 2028 թվականը:

«Նշված ենթակայանները հանդիսանում են հանգուցային ընդհանուր ՀՀ էներգետիկ համակարգի անվտանգ եւ հուսալի էլեկտրամատակարարման ապահովման տեսանկյունից: Ենթակայանների վերազինումը եւ արդիականացումը կնպաստեն էլեկտրաէներգետիկական համակարգի վթարայնության նվազեցմանը, էլեկտրաէներգիայի մատակարարաման հուսալիության բարձրացմանը, ինչպես նաեւ կկրճատվեն ենթակայանների շահագործման եւ պահպանման ծախսերը»,- այս մասին նշել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը՝ ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ազգային ժողով
• Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին• Ներկայացվել է ՊԵԿ-ի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը• Հանձնաժողովը քննարկել ու դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագծերին• ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թ. պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ. Մխիթար Հայրապետյան• ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ցեմենտի ներքին շուկան և տեղական արտադրությունը պաշտպանելուն ուղղված օրենքի նախագիծը• Քննարկվել են «Գնումների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները• Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված ներքին արտադրողի պաշտպանությանը• Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ• Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն