Փոխադրամիջոցների սեփականատերերի շահերի պաշտպանությանը միտված օրենսդրական նախաձեռնություն

22 հունվարի 2025 | Ազգային ժողով | Цитата

Օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է սոցիալական արդարության համատեքստում` փոխադրամիջոցների սեփականատերերի շահերի պաշտպանության նկատառումներից ելնելով. այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:

Հունվարի 22-ի ԱԺ հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Մասնավորապես առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել, որ փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են նաեւ հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը, հանցագործության հիմքով քրեական վարույթ նախաձեռնելու պահից մինչեւ փոխադրամիջոցը դրա սեփականատիրոջ տիրապետմանը հանձնելը: «Նշված հիմքով փոխադրամիջոցի պետական գրանցումը կասեցվում է եւ գույքահարկի հաշվարկը դադարում է ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով: Ընդ որում, նշված ժամկետը կարող է երկարացվել, եթե ստացվում են տվյալներ, որ փոխադրամիջոցը քրեական կամ քրեադատավարական վարույթի հիմքով շարունակվում է գտնվել սեփականատիրոջ տիրապետումից դուրս»,- մանրամասնել է հիմնական զեկուցողը:

Արմեն Մկրտչյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` ներկայացնելով պարզաբանումներ առաջարկվող կարգավորումների, քրեական վարույթը նախաձեռնելու պահից նախատեսվող ժամկետների վերաբերյալ:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

Մտքերի փոխանակման ձեւաչափում պատգամավորները կարեւորել են օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխությունները, խնդրի վերաբերյալ հնչել են նաեւ առաջարկություններ:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալը նշել է, որ պատրաստ են քննարկել ներկայացված առաջարկները եւ գտնել լավագույն լուծումներ:

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ազգային ժողով
• Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին• Ներկայացվել է ՊԵԿ-ի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը• Հանձնաժողովը քննարկել ու դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագծերին• ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թ. պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ. Մխիթար Հայրապետյան• ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ցեմենտի ներքին շուկան և տեղական արտադրությունը պաշտպանելուն ուղղված օրենքի նախագիծը• Քննարկվել են «Գնումների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները• Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված ներքին արտադրողի պաշտպանությանը• Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ• Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն