
Նախաձեռնության նպատակն է հանրային ներդրումային ծրագրերի կառավարման եւ բյուջետային գործընթացի միջեւ ներդաշնակության ապահովումը: Ներկայում հանրային ներդրումային ծրագրերի կառավարման գործընթացը կարգավորվում է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքից բխող հանրային ներդրումների վերհանման, մշակման, գնահատման եւ առաջնահերթությունների որոշման կարգով, իսկ բյուջետային գործընթացը` «Բյուջետային համակարգի մասին» օրենքով: Մինչդեռ, ըստ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանի, «Բյուջետային համակարգի մասին» օրենքում սահմանված չեն «հանրային ներդրում» եւ «հանրային ներդրումային ծրագիր» տերմինները:
«Պրակտիկայում խնդիրներ են առաջանում տարբեր մեկնաբանությունների տեսանկյունից: Մասնավորապես, ի՞նչ է հանրային ներդրումային ծրագիրը, ինչքանո՞վ է այն առնչվում բյուջետային ծրագրերի հետ, արդյո՞ք դրանք բյուջետային ծրագրեր են եւ այլն»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ նմանատիպ խնդիրներից խուսափելու համար առաջարկվում է փոփոխություն կատարել «Բյուջետային համակարգի մասին» օրենքում` ներմուծելով «Հանրային ներդրումներ» եւ «Հանրային ներդրումային ծրագիր» տերմինները եւ հստակեցնելով «Բյուջետային ծրագիր» հասկացությունը:
Նախաձեռնությամբ սահմանվում է, որ հանրային ներդրումային ծրագրերը կարող են ներառվել պետական բյուջեում որպես առանձին բյուջետային ծրագիր կամ միջոցառում:
Օրենքի նախագծով կատարվել են նաեւ տեխնիկական ու խմբագրական փոփոխություններ:
Հարակից զեկուցող, պատգամավոր Նարեկ Գրիգորյանը ներկայացրել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Կառավարության հեղինակած ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է հունվարի 22-ի ԱԺ նիստում:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться